Ստորագրված կանոնադրությունը հօդս է ցնդելու արդեն հունվարի 21-ին. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե դեմ չեք, մի փոքր դասագրքային խոսենք:

Երեկվանից հայաստանյան տեղեկատվական դաշտը հեղեղված է հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին դիսկուրսով: Ամեն դեպքում, հենց այդպես են ներկայցնում Երևանի ու Վաշինգթոնի միջև ստորագրված կանոնադրությունն իշխանական ու մերձիշխանական մեդիաներն ու պալատական «փորձագետները»:

Մինչդեռ՝

1. միջազգային հարաբերություններում ռազմավարական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ է հստակ ձևավորված ու գործող իրավապայմանագրային բազա,

2. ռազմավարական հարաբերությունների հաստատմանը նախորդում է բանակցային գործընթաց՝ աշխատանքային բանակցություններից մինչև առաջին դեմքերի միջև անցկացվող (հիշեցնեմ, որ Ն. Փաշինյանը ոչ մի անգամ չի ընդունվել Սպիտակ տանը),

3. ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագիրը ստորագրվում է երկրի առաջին դեմքի կողմից, մնացած բոլոր դեպքերում գործ ունենք երկրորդական նշանակության փաստաթղթի հետ (կանոնադրություն, հուշագիր և այլն),

4. երկրի առաջին դեմքերի կողմից ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ է մտնում բացառապես այդ երկրների օրենսդիր մարմինների կողմից վավերացումից հետո:

Երևանի ու ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի միջև ստորագրված կանոնադրությունն այս իմաստով ունի բացառապես քաղտեխնոլոգիական, խիստ կարճաժամկետ տեղեկատվական նշանակություն: Այն հօդս է ցնդելու արդեն հունվարի 21-ին, երբ ԱՄՆ-ի 47-րդ նախագահն արդեն դե-յուրե սահմանի իր աշխարհաքաղաքական առաջնահերթությունները:

Իսկ եթե այս առումով կասկածներ ունեք, հիշեք, թե ինչ միջազգային համաձայնագրերից ու պայմանագրերից է հետ կանչել ԱՄՆ-ի ստորագրությունը Թրամփն իր առաջին նախագահության տարիներին (կլիմայի մասին Փարիզի համաձայնագիր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ և այլն)»:

 

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Բորիս Խանչալյանը նշանակվել է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի փոխտնօրեն Դավոսում տեղի կունենա՞ Փաշինյան-Ալիեւ հանդիպում. Կառավարության արձագանքը Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երկարացվեց Նիկոլ ընտրած, ամերիկա փախած հայե՛ր, 4 օրից կանդալներ են հագցնելու ձեզ, ուղարկեն բերդ (video) Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին «Լինել հայրենիքին պիտանի զինվոր»․ ԱԺ-ն տեսանյութ է հրապարակել Մհեր Սահակյանի մասին Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը առաջնահերթություն է. Փեզեշքիան Զորակոչիկների բուժհետազոտություն տվյալները կթվայնացվեն Նիկո՛լ, քո ստորագրած պայմանագիրը շարքային զուգարանի թուղթ է․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ժողովրդից թալանելու է 1 տրիլիոն 200 միլիարդ դրամ․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կալանավորը ածելիի սայրով վնասել է «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին Երևանի քաղաքապետարանը մարզի բնակիչներին ևս կթալանի. Արշակ Սարգսյան Թրամփը ամբողջ թափով կանադացիների դեմ է գործում Թվում է՝ հին ու «բարի» բարքերից հեռու կինը կլիներ ավելի լավ նախարար, մինչդեռ՝ ՆԳՆ-ի դեպքում թարս ստացվեց․ Բաբայան ԱՄՆ-ում ստորագրածը պետք է դիտարկել զուտ որպես Բայդենի կողմից նախընտրական PR-նվեր Նիկոլին․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանի ապօրինի դատին հանձնելով ՀՀ քաղաքացիներին՝ դառնում եք հանցագործ Ադրբեջանի ապօրինի դատին հանձնելով ՀՀ քաղաքացիներին՝ դառնում եք հանցագործ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սահմանել է հաց ուտելու եւ հիվանդանալու հարկ․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ․ Նիկոլի կնքած այս պայմանագիրը վերջակետ է դնում Հայաստանի ինքիշխանության վրա․ ՊՆ նախկին նախարար (video) Апшеронский диктатор Алиев начал новый фарс․ бывший депутат Национального собрания (video) Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Փաշինյանը և Ալիևը Դավոսում տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում են Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, հասարակության, բիզնես էլիտայի պոզիտիվ կոնսոլիդացիայի կոչ է անում. Սուրենյանց Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am