ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում կրակի դադարեցմանը
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում կրակի դադարեցման և պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագրի կնքման իր համաձայնությունը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
ՀԱՄԱՍ-ի անանուն ներկայացուցիչը հայտնել է, որ Քաթարին և Եգիպտոսին է փոխանցել շարժման համաձայնությունը հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ։
Իսրայելի պաշտոնյաները լրագրողներին հաստատել են, որ ՀԱՄԱՍ-ը գրավոր համաձայնություն է տվել ձեռք բերված գործարքին: Համաձայնագրի մանրամասները պաշտոնապես դեռ չեն բացահայտվում:
Al Jazeera-ն էլ հաղորդում է՝ առաջին փուլում իսրայելական բանակը զորքերը հետ կքաշի Գազայի սահմանից՝ 700 մ խորությամբ։
Պաղեստինյան կողմն էլ առաջին փուլում համաձայնել է 33 իսրայելցի պատանդների ազատ արձակել։