Ամբողջ թիմով լծված եք Ալիևյան նարատիվների իրականացմանը․ Արմեն Եղիազարյան
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչված ինչ որ արհեստականորեն գեներացված խոսույթների համար հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Իսկ երբ Ալիևը անձամբ կասկածի տակ է դնում մեր տարածքային ամբողջականությունը, պատմությունը, արժեքները, Անկախության Հռչակագիրը, մեզ անվանում է ֆաշիստական երկիր և սպառնում է ոչնչացնել ու նման էլի շատ բաներ, սրա հետ շատ համերաշխ եք չէ՞, ոնց որ ձեր սրտից ա հա խոսում Ալիևը։ Բա մի ծպտուն հանեք, ամբողջ թիմով լծված եք Ալիևյան նարատիվների իրականացմանը։
Հիմա էլ մի հատ անհասկանալի թուղթ եք ստորագրել Ամերիկայի հետ իբր փրկություն ա հա։ Այս թղթով միայն արհավիրք եք բերելու։ Մի կողմից թշնամական Թուրքիան ու Ադրբեջանն է մեր սամանակիցը, հիմա էլ Պարսկաստանին ու Ռուսաստանին եք թշնամի սարքում»: