Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին

Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության մասին տարբեր փաստաթղթերի ստորագրման հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա ժողովրդի համար։ Այս մասին Telegram–ի իր ալիքում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Վախենում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչների քառատրոփ ակտիվությունը համագործակցության վերաբերյալ տարբեր տեսակի պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրման հարցում կարող է անսպասելի և բարդ հետևանքներ ունենալ այս երկրի և նրա ժողովրդի համար բոլորի հետ և ամեն ինչում»,-գրել է ռուս խորհրդարանականը։
Կարասինի խոսքով` այդ փաստաթղթերի մշակման լրջությունը և դրանց համապատասխանությունը այն պարտավորություններին, որոնք Հայաստանն արդեն ստանձնել է այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հանդեպ, հարցեր են առաջացնում։

«Նախևառաջ դա վերաբերում է ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: Պատմությունից հայտնի է, որ քաղաքականության մեջ ազարտը հաճախ անսպասելի արդյունքների է հանգեցնում»,-նշել է Դաշնության խորհրդի կոմիտեի ղեկավարը։

Նշենք, որ նախօրեին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ստորագրումը, ավելի վաղ հայտարարել էր, որ դա Երևանի ինքնիշխան որոշումն է, բայց Ռուսաստանն իր հերթին կարևորում է հարաբերությունները Հայաստանի հետ և շարունակելու է զարգացնել դրանք։ Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել էր, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել էր, որ այս հարցում գլխավորը ոչ թե փաստաթղթի վերնագիրն է, այլ այն, ինչը բխում է այս համաձայնագրից։ Նա հիշեցրել էր, որ Ռուսաստանը ևս բազմաթիվ պայմանագրերէ ունեցել արևմտյան երկրների հետ, և դրանք որակվում էին որպես ռազմավարական գործընկերության պայմանագրեր։ Սակայն այդ համաձայնագրերը երբեք կողմերից չեն պահանջել գործել երրորդ երկրների դեմ, ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նա չի բացառել, որ Երևանից աջակցություն են պահանջելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հարցում։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Սիրիայի նոր իշխանության ղեկավարը մտադիր է առաջին այցը կատարել Թուրքիա. Hurriyet Թրամփը հավատում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունից Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Ամբողջ թիմով լծված եք Ալիևյան նարատիվների իրականացմանը․ Արմեն Եղիազարյան Բացահայտում․ Ոսկուց ու ադամանդից Նիկոլը քանի միլիարդ է թալանել (video) Ինչ չի արել Նիկոլը որպես Ադրբեջանի գործակալ․ Բագրատյան (video) Իրանը Ադրբեջանին ասել է՝ Հայաստանը ձեր համար Սիրիան չէ (video) Ում փողերով է Աննան իր «բջերին» տանում աշխարհով մեկ ման տալիս (video) Արևմտամեդնե՛ր, բոլորիդ բերելու ենք լցնենք անվտանգության պադվալները (video) Ալիևը Նիկոլի «բջի» պոչկեն էլ ուզի, Նիկոլը կտա (video) Ռուսաստանի Դաշնությունը Ալիևի նկատմամբ ընդունեց 2 շատ կոպիտ որոշում (video) Մխիթար Գալեյանը զոհվել է, որ Աշոտիկն ու Արփին կայֆավատ անեն (video) Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը #ՀԻՄԱ․Ալի՛և, քո այդ հոխորտանքից վախեցող չկա, դու դեռ կստանաս քո արժանի պատասխանը․Բազեյանի կոշտ խոսքը (video) Այս թուղթը նախընտրական սիրուն պաստառի կարգավիճակ ունի. կարող է վնաս տալ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Կարեն Վրթանեսյան. 168.am Հրանտ Բագրատյանը Լևեն Տեր–Պետրոսյան–Նիկոլ Փաշինյան հարաբերություններից նոր գաղտնիքներ է բացահայտում (video) Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը դռնփակ է անցնում Սիրիայի նոր իշխանության ղեկավարը մտադիր է առաջին այցը կատարել Թուրքիա Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Կոտայքում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուծաժ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am