Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան

«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ գրել է նրա նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Տնտեսագետը շարունակում է.

«Այսինքն ինչքան է երկիրը գրավիչ և վստահելի այլ երկրների ներդրողների համար։ Սրանով են իրական կյանքում պետությունները «ապացուցում» իրենց գործընկերությունը։

Այս մասով պատկերը խիստ մտահոգիչ է և չկա որևէ նախադրյալ, որ տեսանելի ապագայում օտարերկրյա ներդրումների մասով դրական սպասելիքներ ենք արձանագրելու։

Եվ այսպես, վերջին 35 տարում Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը (այս պահին առկա մնացորդը) կազմում է 5,45 մլրդ դոլար։ Սա կազմում է 35 տարվա ՀՆԱ-ի ընդամենը 1,9 %-ը, ինչը պարզապես ծիծաղելի թիվ է։

Սրանից ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումները օֆշորային երկրների կողմից են, որոնց մեծ մասն իրականում հայկական ծագում ունեն։

Պատկերը մտահոգիչ է, ոչ միայն ներդրումների համամասնության մասով, այլ նաև բացարձակ թվերով՝ Հայաստանի համար գործընկեր երկրների կողմից։

. Ռուսաստանի կողմից առկա ներդրումների ծավալը կազմում է 2 մլրդ դոլար՝ ընդանուր ներդրումների 37%-ը։ Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում։
. Ֆրանսիայի ներդրումները կազմում են 367 մլն դոլար։
. ԱՄՆ ներդրումները կազմում են 224 մլն դոլար։
.Իրանի ներդրումները կազմում են 0,2 մլն դոլար։
. Վրաստանի ներդրումները կազմում են 1,8 մլն դոլար։
.Չինաստանի ներդրումները կազմում են 0,8 մլն դոլար։

Այս թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանի նկատմամբ գործընկերային հարաբերությունները հեռու են իրականությունից, ինչը նախ և առաջ տասնամյակներով մեր արտաքին և տնտեսական սխալ քաղաքականության հետևանքն է։

Միջազգային ասպարեզում լուրջ և վստահելի գործընկերոջ համբավ ձեռքբերելու համար պետք է ունենալ առնվազն 10 գործընկեր երկիր, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանում կունենա առնվազն 1 մլրդ դոլար ներդրում, իսկ դրա համար անհրաժեշտ է արմատապես փոխել տնտեսական և արտաքին քաղաքականության բովանդակությունը»

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Սիրիայի նոր իշխանության ղեկավարը մտադիր է առաջին այցը կատարել Թուրքիա. Hurriyet Թրամփը հավատում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունից Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Ամբողջ թիմով լծված եք Ալիևյան նարատիվների իրականացմանը․ Արմեն Եղիազարյան Բացահայտում․ Ոսկուց ու ադամանդից Նիկոլը քանի միլիարդ է թալանել (video) Ինչ չի արել Նիկոլը որպես Ադրբեջանի գործակալ․ Բագրատյան (video) Իրանը Ադրբեջանին ասել է՝ Հայաստանը ձեր համար Սիրիան չէ (video) Ում փողերով է Աննան իր «բջերին» տանում աշխարհով մեկ ման տալիս (video) Արևմտամեդնե՛ր, բոլորիդ բերելու ենք լցնենք անվտանգության պադվալները (video) Ալիևը Նիկոլի «բջի» պոչկեն էլ ուզի, Նիկոլը կտա (video) Ռուսաստանի Դաշնությունը Ալիևի նկատմամբ ընդունեց 2 շատ կոպիտ որոշում (video) Մխիթար Գալեյանը զոհվել է, որ Աշոտիկն ու Արփին կայֆավատ անեն (video) Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը #ՀԻՄԱ․Ալի՛և, քո այդ հոխորտանքից վախեցող չկա, դու դեռ կստանաս քո արժանի պատասխանը․Բազեյանի կոշտ խոսքը (video) Այս թուղթը նախընտրական սիրուն պաստառի կարգավիճակ ունի. կարող է վնաս տալ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Կարեն Վրթանեսյան. 168.am Հրանտ Բագրատյանը Լևեն Տեր–Պետրոսյան–Նիկոլ Փաշինյան հարաբերություններից նոր գաղտնիքներ է բացահայտում (video) Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը դռնփակ է անցնում Սիրիայի նոր իշխանության ղեկավարը մտադիր է առաջին այցը կատարել Թուրքիա Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Կոտայքում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուծաժ Երևանի քաղաքապետարանը ջեբկիրությամբ է զբաղված, օրը ցերեկով ժողովրդին թալանում են. Արթուր Չախոյան ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի գործարքը.շտապում են մինչ Թրամփի պաշտոնի ստանձնումը համաձայնության գալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am