րևանի պետական միակ ծննդատունը փակվեց

2024 թվականին Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ ավելի քան 60 մարդ դարձավ գործազուրկ։

MediaHub-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի ողջ անձնակազմը բողոք–նամակ էր ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նրանք խնդրում էին, որ Փաշինյանն ընդունի անձնակազմին և զբաղվի ծննդատան հարցերով։ Պնդում էին՝ տարիներ շարունակ կառավարիչները հասցրել են ծննդատունը նրան, որ այն փակվեց: Եվ այս ամենում մեղադրում էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և վերջինիս անվան հետ կապվող բիզնես շահը:

Ի պատասխան աշխատակիցների բողոքի, Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ ծննդատունը չի վերաբացվելու: MediaHub-ի հետ զրույցում գործազուրկ դառնալու նախաշեմին հայտնված բժիշկները նշել էին, որ հիվանդանոցի բազմաթիվ խնդիրներին լուծում տալու խնդրանքով դիմել էին Առողջապահության նախարարություն, անձամբ նախարար Անահիտ Ավանեսյանին, սակայն, ոչ մեկ այդպես էլ չի զբաղվել եղած խնդիրներով։

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ծննդատան հարևանությամբ, և այդ մասին նշվել էր նաև բողոք–նամակում, գտնվում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապվող և հովանու ներքո գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը», որտեղ էլ բացվելու է ծննդաբերական բաժանմունք։

Նախօրեին, երբ տիկին նախարարըամփոփում էր անցած տարին, MediaHub-ը հիշեցրեց այս պատմությունը և հետաքրքրվեց Ավանեսյանից՝ տեղյա՞կ է ծննդատան մասին, արդյո՞ք բողոք-նամակ ստացել է, թե՞ ոչ, ի՞նչ կարծիք ունի խնդրի մասին:

Նախարարը մեր հարցին ի պատասխան հաստատեց, որ բողոք–նամակ ստացել է․ «Ստացել ենք, բայց ոչ թե մեզ ուղղված, այլ այլ ատյաններին, որին արձագանքել ենք»։

Ապա նշեց, թե ուզում է մի քիչ հետ գնալ և ներկայացնել, թե ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը և ինչի՞ համար է պատասխանատու առողջապահության նախարարությունը:

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ Հայաստանում ծննդօգնության որակի բարձրացման։ Դա նշանակում է՝ բոլոր ծննդատները, անկախ ում ենթակայության են և անկախ որտեղ են գտնվում, պետք է համապատասխանեն մեր կողմից սահմանված չափորոշիչներին, որովհետև մենք գործ ունենք երեխաների ծնվելու և մայրական մահացության դեպքերի հետ։ Վերանայվել են չափորոշիչները, գնահատվել են հանրապետության ծննդատները, վերանայվել են մակարդակները, բոլոր ծննդատներն իրենց թերությունները վերացրել են սահմանված ժամկետում և համապատասխանեցրել են պայմանները մեր չափորոշիչներին: Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների առջև, որ կինը գնում է ծննդաբերելու, պետք է վստահ լինի, որ այդ ծննդատունը համապատասխանում է բոլոր որակի չափորոշիչներին»։

Ներածական խոսքից հետո նա ասաց, որ այդ ծննդատունը գնահատվել է, կազմվել են 15-ից ավել խնդրահարույց կետեր, տրվել է ժամանակ, որպեսզի ծննդատունը վերացնի խնդիրները և համապատասխանի կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին։ Սակայն, ինչպես և մեզ հետ զրույցում նշել էին բժիշկները՝ կառավարիչների անգործության համար այսպիսի վիճակ է ստեղծվել։

Նախարարը նշեց, որ դրանք չեն վերացվել և առողջապահության նախարարությունը ի տրամադրել ծննդօգնության իրականացման համապատասխան մակարդակի մասին որոշում:

«Թե տարիներ ի վեր ինչպե՞ս է հանձնվել կառավարման, ո՞վ է հանձնել, ի՞նչ գումարով, ինչի՞ դիմաց, ինչո՞ւ չի լավ կառավարվել՝ դրա հասցեատերը ես չեմ, պետք է ճիշտ հասցեատիրոջն ուղղեք հարցը»,- ասաց նախարարը։

Ավանեսյանը հավելեց, որ շարունակելու է պնդել, որ առաջնայինը ծննդօգնության որակն է, և Երևան քաղաքն ունի բավարար ծննդօգնության կարողություններ սպասարկելու քաղաքացիներին, և առաջնահերթությունը, որպես քաղաքականություն, պիտի տալ ծննդկանների շահերին։

Հիշեցնենք, MediaHub-ի հետ զրույցում բողոք-նամակ գրած աշխատակիցներից նշել էին, որ ծննդատունն ունի «մի մեծ մեշոկ պարտքեր», այդ պարտքերը, ինչպես իրենց ասել են Երևանի քաղաքապետարանից, ոչ մեկին չեն կարող պարտադրել, որ տան։ Իր հերթին, ծննդատան աշխատակազմն ավելի քան 11 ամիս չի ստացել իրենց աշխաատավարձերը, ծննդատունն էլ օգոստոսից այլևս չի գործում։

Մարիաննա Արամյան

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Թրամփը հավատում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են խուսափել հակամարտությունից Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Ամբողջ թիմով լծված եք Ալիևյան նարատիվների իրականացմանը․ Արմեն Եղիազարյան Բացահայտում․ Ոսկուց ու ադամանդից Նիկոլը քանի միլիարդ է թալանել (video) Ինչ չի արել Նիկոլը որպես Ադրբեջանի գործակալ․ Բագրատյան (video) Իրանը Ադրբեջանին ասել է՝ Հայաստանը ձեր համար Սիրիան չէ (video) Ում փողերով է Աննան իր «բջերին» տանում աշխարհով մեկ ման տալիս (video) Արևմտամեդնե՛ր, բոլորիդ բերելու ենք լցնենք անվտանգության պադվալները (video) Ալիևը Նիկոլի «բջի» պոչկեն էլ ուզի, Նիկոլը կտա (video) Ռուսաստանի Դաշնությունը Ալիևի նկատմամբ ընդունեց 2 շատ կոպիտ որոշում (video) Մխիթար Գալեյանը զոհվել է, որ Աշոտիկն ու Արփին կայֆավատ անեն (video) Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը #ՀԻՄԱ․Ալի՛և, քո այդ հոխորտանքից վախեցող չկա, դու դեռ կստանաս քո արժանի պատասխանը․Բազեյանի կոշտ խոսքը (video) Այս թուղթը նախընտրական սիրուն պաստառի կարգավիճակ ունի. կարող է վնաս տալ թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Կարեն Վրթանեսյան. 168.am Հրանտ Բագրատյանը Լևեն Տեր–Պետրոսյան–Նիկոլ Փաշինյան հարաբերություններից նոր գաղտնիքներ է բացահայտում (video) Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը դռնփակ է անցնում Սիրիայի նոր իշխանության ղեկավարը մտադիր է առաջին այցը կատարել Թուրքիա Քաղաքականության մեջ ազարտը հղի է անսպասելի արդյունքներով. Կարասինը` ՀՀ-ի քայլերի մասին Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Կոտայքում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուծաժ Երևանի քաղաքապետարանը ջեբկիրությամբ է զբաղված, օրը ցերեկով ժողովրդին թալանում են. Արթուր Չախոյան ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի գործարքը.շտապում են մինչ Թրամփի պաշտոնի ստանձնումը համաձայնության գալ Ռուսական բիզնեսը զգուշավոր է դարձել Հայաստանի նկատմամբ. Օվերչուկ #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, քո ընտանիքի բերած ժողովրդավարությունը բարձ է, որը խեղդում է հայ ազգին․ Իշխանյան (video) Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. բարբարոս ցեղերն ավելի բարձր աստիճանի պետական մտածողություն ու արժանապատվության զգացում ունեին. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am