«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը»
1. Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունն սպառնալիք է մեր երկրի գոյությանը։ Հայ ժողովուրդն այժմ կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ Դատապարտելի է առանց հանրային և խորհրդարանական քննարկումների ճակատագրական որոշումների ընդունումը։
2. ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին ՀՀ կառավարության որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը մեր երկիրը դարձնում են Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան բախման թատերաբեմ, մեզ ներքաշում են աշխարհաքաղաքական հակամարտության մեջ և սպառնում մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերջնական խզմանը՝ այդտեղից բխող բոլոր ողբերգական հետևանքներով։ ԵՄ-ին ինտեգրվելու կեղծ օրակարգը Հայաստանի «ուկրաինացման» ուղիղ ճանապարհն է։
3. ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հարցականի տակ է դնում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի անդամության հարցը, ինչը սպառնում է մեր երկրին տնտեսական, սոցիալական, էներգետիկ, հումանիտար խոր ճգնաժամով։ Հայաստանը կարող է վերադառնալ նախորդ դարի 90-ականների ժամանակաշրջան՝ առանց ատոմակայանի։ Գազի գինը կարող է գործողից բարձր լինել շուրջ երեք անգամ։ Տնտեսական անկումը կչափվի գերբարձր երկնիշ տոկոսներով՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկա առևտրաշրջանառության ավելի քան 10 մլրդ դոլարի ծավալը կանխատեսելիորեն կտրուկ կկրճատվի։ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի, փոխբացառող կառույցներ են, և հնարավոր չէ երկու աթոռի վրա միաժամանակ նստել։
4. ՀՀ իշխանությունների, այսպես կոչված, արևմտամետ արտաքին քաղաքականությունն իրականում մանրադրամի է վերածելու մեր երկիրը Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում, այլ ոչ թե նպաստելու է «խաղաղության խաչմերուկ» ձևավորելուն, ինչպես որ փորձում են Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին։
5. Մենք կողմ ենք Արևմուտքի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, բայց ոչ ի հաշիվ ու առավել ևս՝ ոչ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների։
6. Կոչ ենք անում ՀՀ ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերին հստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող կործանարար արտաքին քաղաքականությանը և համախբված կերպով կանխել այն: Դրված է լինել-չլինելու խնդիր։
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը