ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրում է․
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը գետնի վրա մեզ ոչինչ չի տալու,բայց փոխարենը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ։
Նիկոլական պրոպագանդան կեղծ եւ ոչ իրական սպասումներ է առաջացնում հայ հասարակության մոտ։
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից,այն փաստացի ավանտյուրա է։
Ավանտյուրա է նախ ՀՀ-ի ,ինչու չէ նաեւ ՌԴ-ի եւ Իրանի նկատմամբ։
Նման պայմանագիրը ՀՀ-ին չի կարող պաշտպանել արտաքին հնարավոր ագրեսիայի ժամանակ։
Դրա լավագույն ցայտուն օրինակը Վրաստանն է եւ Ուկրաինան։
Վրաստանը ԱՄՆ-ի հետ նման պայմանագիր կնքեց դեռեւս 2009-ին Կոնդոլիզա Ռայսի եւ Գրիգոլ Վաշաձեի միջեւ։
Խարտիան ուներ 5 բաժին՝ 1.Գործընկերության սկզբունքներ (7 կետ), Համագործակցություն պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում (4 կետ), Համագործակցություն տնտեսության, առեւտրի եւ էներգետիկայի ոլորտներում (3 կետ), Ժողովրդավարության ամրապնդում (5 կետ), Միջանձնային եւ մշակութային փոխանակումների ընդլայնում (3 կետ)։
Ի՞նչ ստացավ դրանից Վրաստանը։
Գրեթե ոչինչ։
Դա մեծացրեց խնդիրները ՌԴ-ի հետ եւ Սահակաշվիլու գլխավորությամբ Վրաստանից կերտվեց ՀակաՌուսաստան։
Իրավիճակը Վրաստանում առողջացման նշաններ սկսեց ցուցաբերել միայն Սահակաշվիլու հեռացումից հետո։
Վրաստանն այդպես էլ Արեւմուտքի օժանդակությամբ չկարողացավ հետ բերել իր կորցրած Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։
Հաջորրդ օրինակը Ուկրաինան է։
Ուկրաինայի հետ պայմանագիրը կնքվեց 2021-ին։
Ուկրաինայի հետ պայմանագիրը կոչվում է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ ռազմավարական գործընկերության մասին Խարտիա ։
Այդ նույն տարում երկու պետությունները ընդունել են նաեւ Ռազմավարական պաշտպանական ծրագիր։
Ի դեպ, СВО-ն սկսվեց Վաշինգտոնում այս Խարտիան Բլինքենի եւ Կուլեբայի կողմից ստորագրելուց ընդամենը երեք ամիս անց։
Նախատեսում է՝
- ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիություն, ժողովրդավարության, օրենքի գերակայության սկզբունքների ճանաչում,
- «Ուժեղ, անկախ, ժողովրդավար, իրեն պաշտպանելու ունակ» Ուկրաինան կնպաստի ոչ միայն իր, այլեւ Եվրոպայի անվտանգության ապահովմանը։
Խարտիայի 2-րդ բաժինը վերնագրված է՝ Անվտանգություն եւ հակադարձում ռուսական ագրեսիային։
Ի՞նչ ստացավ դրանից Ուկրաինան։
Երկիրը դարձավ մի մեծ ռազմաճակատ ՝հարյուր հազարավոր զոհերով։
Ուկրաինան կորցրեց Դոնբասն ու այլ լուրջ տարածքներ։
ԱՄՆ-ի բայդենյան վարչակարգը Զելենսկու հետ համատեղ Ուկրաինան դարձրեց մեծ պալիգոն։
Իսկ այսօր արդեն հարցականի տակ է դրված Ուկրաինա պետության խաղաղ ապագան։
Փաստացի նիկոլական վարչակարգի արեւմտամոլ պարահանդեսը հանգեցրեց ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության։
Սպառնալիքները չեն նվազելու,շատ հավանական է ՝ավելի մեծանան։
Արեւմտյան ոչ մի զինվոր չի գալու պաշտպանելու ՀՀ անվտանգությունը։
Արեւմուտքին ՀՀ-ն պետք է ՀակաՌուսաստան ու ՀակաԻրան դառնալու համար։
Այս պայմանագրից հետո հավանական է բացվի է ՀՀ թիկունքը թուրք- ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում։
Իսկ ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտության դեպքում ԱՄՆ-ի հետ նման պայմանագրի կնքումը լուրջ խնդիրներ է առաջացնելու ՀՀ-ի համար։
Նման աշխարհաքաղաքական խառն իրավիճակում փչացնել հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ ուղղակի հիմարություն է։
Ո՞վ է պաշտպանելու ՀՀ-ն հնարավոր ագրեսիայի դեպքում։
Արեւմուտքը՞…
100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի գեղեցիկ խոստումների վրա ու դիմավորեցինք թուրքերին Երեւանի մատույցներում։
Այն ժամանակ Հայաստանը մաքրվեց թուրքական ռազմական ներկայությունից միայն խորհրդայնացման շնորհիվ։
Ի՞նչ կլինի հիմա…
Փաշինյանի նման քայլերն ընդամենը գրգռելու են Իրանին եւ ՌԴ-ին,փոխարենը ստանում ենք հերթական քարոզչական փուչիկն ու չարդադացված սպասումներ։