ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգից այդ հարցը բացակայում է, եւ չկա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, պահանջ, սակայն Նիկոլ Փաշինյանի հրապարակային քայլերն ու ներկուսակցական տիրույթում հրահանգներն արդեն շարքային իշխանականների մոտ կասկած չեն թողնում, որ Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Հենց սրանով է պայմանավորված ինֆորմացիոն դաշտը կնոջ հետ «փակելու», 24/7 ռեժիմով, անգամ անբովանդակ մտքերով համացանցը լցնելու Փաշինյանի վարքագիծը։

Բացի այդ, կուսակցականներին էլ հրահանգել է՝ շատ ակտիվ լինել մարզերում, շեշտել՝ ժամանակ չունենք, ժամանակը կարճ է, մարզից ընտրված պատգամավորներին նախատել է, թե՝ քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենայիք, կաբինետներում նստելու փոխարեն շրջեք համայնքներով ու փորձեք լուծել ժողովրդի խնդիրները, որ կարողանաք քվե խնդրել։ ՔՊ-ականները, մինչդեռ, տարակուսած են․ հերթական ընտրություններին մեկուկես տարի դեռ կա, մեր աղբյուրի դիտարկմամբ՝ որպես կանոն, քաղաքական ուժերն ակտիվանում են ընտրություններից կես տարի առաջ, «քանի որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի եւ արագ մոռանում է իրեն արված լավությունը»։

Կարծում են, որ Փաշինյանը թեեւ չի բարձրաձայնում, բայց գնալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ չսպասելով մինչեւ 2026 թվականի ամառ։ Անգամ փաստարկում են, որ արտահերթը պետք է նախեւառաջ Փաշինյանին եւ իշխանություններին՝ առաջինը այն պատճառով, որ ներքին եւ արտաքին զարգացումները հուշում են, որ Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնելու է, ներկայիս 15-20 տոկոսն էլ ամիսներ անց չեն ունենալու, բացի այդ՝ կա մի կարեւոր հանգամանք։ Բանն այն է, որ նախորդ՝ 2021 թվականի ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքների եւ կից փաթեթների փոփոխություններից հետո այլեւս օրենքի պահանջ է, որ հերթական ընտրությունների ժամանակ նախընտրական համամասնական ցուցակի առաջին 30 թեկնածուները պետք է հաստատվեն կուսակցության համաժողովի կողմից, արտահերթի դեպքում վարչությունն է ձեւավորելու, ասել է թե՝ եթե հերթական ընտրություններ լինեն, նկատի ունենալով ՔՊ-ում ներկուսակցական խժդժությունները, հնարավոր է այնպիսի ցուցակ ստանալ, որը դուրս կլինի Փաշինյանի ազդեցությունից։

Կուսակցական համաժողովի ժամանակ առաջադրված կամ ինքնառաջադրված թեկնածուներին պետք է ընտրեն համաժողովի պատվիրակները, առավելագույն ձայներ ստացած երեսուն թեկնածուն, ըստ ստացած ձայների, կզբաղեցնեն ցուցակի առաջին երեք տասնյակը։ Եթե հիշենք ՔՊ նախորդ համագումարը, որի ժամանակ ներթիմային խմբավորումները գործի անցան եւ կեղծեցին վարչության ընտրությունները, ապա մեծ է հավանականությունը, որ առաջիկա ընտրությունների ժամանակ էլ կարող են ուժեղ խմբավորումներ ձեւավորվել եւ Փաշինյանին դնել «անգլիական թագուհու» կարգավիճակում, քանի որ 30 «ընտրյալներն» էլ իրենց հերթին լեգիտիմ իրավունք են ստանալու՝ ցուցակում որոշակի թվով յուրայինների ընդգրկել։ Մինչդեռ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը միայնակ վարուցանք կանի եւ իր ճաշակով ու մարդկանցով ընտրացուցակ կձեւավորի՝ ցուցակում թիմակիցներից շատերի հայտնվելն էլ ներկայացնելով որպես իր բարեգթության նշան։

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Այ քոսոթնե՛ր, ո՞ւմ դեմ եք հոխորտում, մտածում եք բոլորը ձեր նման «գյադաներ» են (video) 1999թ–ին Վազգենի գերեզմանը ուրացողներն են հիմա ուրախանում գերիների սարսափելի վիճակից (video) Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ուշքի եկե՛ք, հայ ժողովո՛ւրդ, դուք չունեք ԱՄՆ և ԵՄ գնալու ճանապարհ (video) Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Նիկոլն ու Աննան խոսում են լափի գաղափարախոսության շուրջ (video) «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Մինսկի խմբի լուծարումը հայաստանի պետականության դագաղի վերջին մեխն է․ Դավիթ Ջամալյան (video) ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, Ալիևը քեզ տաք սկուտեղի վրա է տանելու․ Արամ Սարգսյան (video) Ադրբեջանը երեք մեծ խնդիր ունի (video) Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Կանոնադրությունը նոր ուղիներ է նշում երկկողմ համագործակցության համար. Միլլերը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Փաշինյանը տանում է ոչնչացման, վաղը Ալիևը կմտնի Հյուսիսային պողոտա․ հարցում (video) Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Նիկո՛լ, քո կառավարումից քո զզվելը չի՞ գալիս (video) Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր Վանեցյան Աշխարհը կիսում են․ մենք ուր ենք լինելու, սա է խնդիրը․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am