«3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով

Վրաստանը կարող է զբաղեցնել իր տեղը «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին Ռուսաստանի դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք ակտիվորեն պաշտպանել ենք (Ադրբեջանի) նախագահ (Իլհամ) Ալիևի նախաձեռնությունը «3+3» մեխանիզմի ստեղծման մասին՝ երեք հարավկովկասյան երկրները և նրանց երեք հարևանները՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Այն պաշտպանել է նաև (Թուրքիայի) նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանը: Արդեն կայացել են առաջին շփումները, մեր վրացի հարևանները դեռ չեն զբաղեցնում իրենց համար հատկացված աթոռը, բայց աթոռն այն սեղանի շուրջ, որտեղ մենք հավաքվում ենք՝ քննարկելու տարածաշրջանի խնդիրները, միշտ հասանելի է մնում նրանց համար», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նախարարի կարծիքով՝ «3+3» ձևաչափն ավելի օբյեկտիվ է, քան Եվրամիության մասնակցությամբ ձևաչափը։

«Քիչ առաջ լսեցի, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ: Հասկանալի է՝ երկու հարց է մնում՝ դժվար է դրանք ինչ-որ կերպ շրջանցել: Անհրաժեշտ է վճռել՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ»: Հենց այդ պահին Եվրահանձնաժողովը, Եվրամիությունը սկսեցին ասել. «Ահա մենք հիմա կգանք, ձեզ կօգնենք»: Դա Ադրբեջանի և Հայաստանի սուվերեն որոշումն է՝ որտեղ ստորագրել փաստաթուղթը, երբ այն համաձայնեցվի, բայց Բրյուսելի և Վաշինգտոնի ձգտումը նույնպես ինչ-որ կերպ ցույց տալու համար, որ այդ իրենք են ամեն ինչ արել, ևս մեկ անգամ վկայում է, որ…. ամեն տեղ ցանկանում են ցույց տալ, որ իրենք են տերը», - ասել է Լավրովը։

Տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի նախաձեռնությամբ հանդես են եկել Ալիևն ու Էրդողանը։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այդ գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել այս նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել հարթակի առաջին նիստը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով:

 

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը Պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող երախիքային ինչ-որ բան․ Սուրեն Սարգսյան Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան Հրդեհ՝ Երևանում Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ Բաքվում «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգության» մասին գիտաժողով են անցկացրել Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ Ե՞րբ է պլանավորվել Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Ուկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. Պատրուշև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am