Պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող երախիքային ինչ-որ բան․ Սուրեն Սարգսյան

Հայաստանի արտաքին գերատեսչությունն այսօր տեղեկացրեց՝ Վաշինգտոնում սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։

Ի դեպ, փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին ավելի վաղ շրջանառվող խոսակցություններում հանրային տարբեր շրջանակներ այդ իրողությունը հատկապես կարևորում էին տարածաշրջանի վերջին զարգացումների, Բաքվից հնչող սպառնալիքների համատեքստում։

168․am-ը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ինչ-որ առումով կարող է զսպել Ադրբեջանին։

Ի պատասխան՝ միջազգայնագետը նկատեց․ «Այդ զսպիչ ֆունկցիան կարող է ունենալ բացառապես քաղաքական նշանակության տեսանկյունից և ոչ թե՝ ռազմավարական, ռազմական, կամ այլ տեսանկյունից։

Բայց կարծում եմ, որ այս փաստաթուղթը դրա մասին չէ, և պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրվող երաշխիքային ինչ-որ բան։ Պետք չէ այս սխալ սպասումները ձևավորել մեր հանրության շրջանում․ խոսքն այստեղ բացարձակապես ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին չէ, այլ ռազմավարական երկխոսության ստատուսից հետո ԱՄՆ կողմից ստացած մեր հաջորդ ստատուսն է՝ ռազմավարական գործընկեր, որն անվտանգային երաշխիքների մասով որևէ բան չի տալիս»։

Հարցին, թե հեռացող Բայդենի վարչակազմին ինչո՞ւ էր հենց այս պահին պետք նման փաստաթղթի ստորագրումը, քանի որ հասկանալի է՝ փաստաթղթի ստորագրումը միայն ՀՀ ցանկություններից չէ, որ կախված է, Սուրեն Սարգսյանը պատասխանեց հիշեցմամբ, որ ՀՀ-ն, այդուհանդերձ, ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ բավականին ակտիվ տեղ է զբաղեցրել։

Ըստ նրա՝ Ջո Բայդենը փորձում է ամփոփել ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունները՝ տալով այս կարգավիճակը։
«Բայդենի վարչակազմը տրամաբանական ավարտին է հասցնում Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը, որը կարելի է համարել ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների ձևավորում։ Իսկ թե ինչպիսին կլինի դա ապագայում, և ինչպես մենք կաշխատենք Թրամփի վարչակազմի հետ այս ծրագրի իմպլեմենտացիան ապահովելու համար, կախված է բացառապես արտաքին քաղաքականության մեջ անելիք ունեցողների ունակություններից»,- հավելեց միջազգայնագետը։

Ի վիճակի՞ են, ըստ ձեզ՝ մեր վերջին հստակեցմանն էլ նա արձագանքեց․ «Ժամանակը ցույց կտա, բայց, համենայն դեպս, այսքան ժամանակ աչքի չեն ընկել մեծ ունակություններով ու բացառիկ դերակատարմամբ»։

Ավելի վաղ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, իր ֆեյսբուքյան էջում թեմային անդրադառնալով, մասնավորապես նշել էր , որ այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի, ապա հիշեցրել՝ Վրաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ հետ․ «Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք»:

Սուրեն Սարգսյանը նաև պարզաբանել էր, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել, կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները:

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը Պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող երախիքային ինչ-որ բան․ Սուրեն Սարգսյան Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան Հրդեհ՝ Երևանում Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ Բաքվում «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգության» մասին գիտաժողով են անցկացրել Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ Ե՞րբ է պլանավորվել Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Ուկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. Պատրուշև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am