Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան

ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․

«Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Կնքել են ճիշտ այն նույն վայրում, որտեղ 2023 թ. «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ ու տխրահռչակ դասագրքի վերաբերյալ քննարկումը, որի արդյունքում տասնյակ պատմաբաններ ու գիտական հիմնարկներ միասնական մասնագիտական եզրակացություն ընդունեցին, որտեղ նշվում էր հետևյալը. «2023 թ․ պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ…»

Բազմաթիվ կոռուպցիոն հիմքերով այդ խայտառակ դասագիրքը չհանվեց շրջանառությունից: Ավելին, նույն հեղինակին վստահվեց, 8-րդ դասարանի դասագրքի պատրասումը, որը նույնպես բազմաթիվ տեխնիկական ու գիտական սխալներ ու անճշտություններ է պարունակում:

Անցյալ տարի փողոցային ոճով այս շենքից դուրս հրավիրվեց դասագրքի շուրջ քննարկումը կազմակերպած «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը և մի մեծ կողպեք կախեցին դռան վրա: Դա բնավ պատահական չէր:

Անցյալ տարեվերջին դասագրքերի պաշտպանությամբ հանդես եկավ հայ և համաշխարհային պատմագիտության մեջ անգերազանցելի ու ծանրակշիռ ներդրում ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ժաննան, թերևս ցանկացել է կրկնել հիտլերեկանների ձեռագիրը, երբ 1940 թ. Կոմպիենյան անտառում Ադոլֆ Հիտլերը Ֆրանսիայի կապիտուլյացիայի ակտը ստորագրել տվեցին այն նույն վագոնում, որտեղ Գերմանիայի պարտությունն էր արձանագրվել Առաջին աշխարհամարտի վերջում:

Սակայն գնացքների պահով մեկ այլ օրենք Ժաննան ու մյուս քպ-ականները կարծես թե չեն սերտել. գնացքից թռնելու ժամանակը կորցնելու դեպքում, անպայմանորեն հայտնվում ես այդ գնացքի շարժակազմի անիվների տակ: Արդյունքում առաջացած արյունալի տեսարանը շատ դաժան ու սարսափազդու է լինելու…»։

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը Պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող երախիքային ինչ-որ բան․ Սուրեն Սարգսյան Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան Հրդեհ՝ Երևանում Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ Բաքվում «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգության» մասին գիտաժողով են անցկացրել Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ Ե՞րբ է պլանավորվել Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Ուկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. Պատրուշև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am