Բաքվում «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգության» մասին գիտաժողով են անցկացրել

Monument Watch. Նոյեմբեր ամսին Բաքվում՝ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուդրաթ Իսմայիլզադեի 90-ամյակին նվիրված և «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգությունը հնագիտական և ազգագրական հետազոտություններում» խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովում շեշտվում էր, որ Իսմայիլզադեն մեծ ներդրում է ունեցել Ղարաբաղում հնագիտական հուշարձանների հայտնաբերման, գրանցման, հետազոտության, լուսաբանման հարցում, որով զբաղվել է նրա գլխավորած արշավախումբը: Հատկապես շեշտվում էր, որ «Ղարաբաղի ազատագրումից հետո» նրա գործը շարունակվելու է:

Կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը Ղարաբաղում ադրբեջանական հնագիտության հիմնադիր է համարում Գուդրաթ Իսմայիլզադեին, ով աշխատել է հիմնականում Ղարաբաղի տարածքում (https://arxeologiya.az/?p=3467): Պատահական չէ, որ ադրբեջանական կողմը Իսմայիլզադեի 90-ամյակի գիտաժողովի վերնագիրը կապել էր Ղարաբաղ և Զանգեզուր տեղանունների հետ: Այս հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիեվը, ով շեշտեց, որ այդ տարածքների հնագիտական, պատմական իրողությունները փորձել են ոչնչացնել և ջնջել «հայկական օկոպացիայի» ժամանակ (https://azertag.az/ru/xeber/v_bgu_proshla_mezhdunarodnaya_konferenciya_kulturnoe_nasledie_karabaha_i_zangezura_v_arheologicheskih_issledovaniyah-3262904):

Հնագետ Գուդրաթ Իսմայիլզադեն, ով խորհրդային տարիներին կրում էր Իսմայիլով ազգանունը, աշխատել էր թե ԼՂԻՄ տարածքում և ԼՂԻՄ-ի տարածքից դուրս: Նա այդտեղ աշխատել է 1964-1988 թվականներին և նրա գիտական հետաքրքրությունները առնչվում էին վաղ երկրագործական շրջանի, բրոնզ-երկաթե դարերի տարբեր փուլերին և ոչ միայն: Գուդրաթ Իսմայիլովի օգնականը և տեղակալը հայ հնագետ Օֆելյա Դանիելյանն էր: Ինքը Իսմայիլովը հաճախ էր լինում Երևանում, այստեղ մասնակցել է մի շարք գիտաժողովների, գործնական և ընկերական փոխհարաբերություններ է ունեցել հայ հնագետների հետ, ովքեր վերջինիս դրական են հիշում՝ նշելով, որ անձնական հարաբերություններում նա պարկեշտ, կամեցող մարդ էր, ով նաև գոնե խորհրդային տարիներին գիտական առումով հակահայկական, հակագիտական, պատմական իրողությունները խեղաթյուրող հայտարարութուններով, խոսակցություններով, հրատարակություններով աչքի չի ընկել: Իրենք նաև նշում էին, որ Իսմայիլովի գիտական հետաքրքրությունների շրջանակները վերաբերում էին տարածաշրջանի պատմության վաղ փուլերին, ուստի նա չի մեկնաբանել ավելի ուշ շրջափուլերը (թեմայի շրջանակում առանձնապես շնորհակալ ենք ՀՀ ՀԱԻ ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Լևոն Պետրոսյանին` իր հուշերով կիսվելու համար):

Կարող ենք տեսնել, որ ադրբեջանական պաշտոնական կողմը լռում է Իսմայիլովի հայ հնագետների հետ ունեցած կապերի մասին, լռում է Իսմայիլովի հայ տեղակալի մասին և ԼՂԻՄ-ում աշխատելիս այլ հայ մասնագետներին ներառելու մասին (շնորհակալ ենք պ. գ. թ. Վարդգես Սաֆարյանին, ով ներկայացրեց Իսմայիլովի Ստեփանակերտում աշխատելու տարիները, նրա հետ ծանոթությունը, արշավախմբում աշխատելը):

Ինքը՝ Իսմայիլզադեն ադրբեջանական լրատվականներին վերջին 30 տարիներին իր տրված հարցազրույցներում նշում էր, որ խորհրդային տարիներին իրենք բավականին լավ հետազոտել էին Ղարաբաղի տարածքը և որ հայ «կոլլեգաները» այդտեղ անելիք չունեն: Ըստ նրա՝ այդ տարածքներում հայերը իրենց, իրենց նախնիներին և պատմությանը վերաբերող ոչ մի բան չեն կարող գտնել և յուրացնել (https://news.day.az/society/223537.html): Իր հարցազրույցների շատերում նաև այդ տարածքները համարում էր օկուպացված հայերի կողմից, իսկ պատմական առումով Արցախի տարածքը կոչում էր Կովկասյան Աղվանք: Ի համեմատություն ադրբեջանցի այլ հնագետների, այդ թվում և ավագ սերնդի, Իսմայիլովը համեմատական ավելի կոռեկտ էր արտահայտվում հայերի մասին:

Ցավալի էլ որ խորհրդային տարիներին ադրբեջանցի և հայ որոշ հնագետների համագործակցությունն ու շփումները դարձել են քաղաքական շահարկման առարկա, և երեկվա ադրբեջանցի որոշ գործընկերներ ստիպված են տուրք տալ այդ խոտոր մոտեցումներին:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը Պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող երախիքային ինչ-որ բան․ Սուրեն Սարգսյան Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան Հրդեհ՝ Երևանում Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ Բաքվում «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգության» մասին գիտաժողով են անցկացրել Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ Ե՞րբ է պլանավորվել Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Ուկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. Պատրուշև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am