Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախաձեռնել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորման արգելափակումը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան․ մի երկիր, որը լայնորեն դատապարտված է Արցախի հայ բնակչության դեմ իր ցեղասպան քաղաքականության և Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

2025թ․ հունվարի 10-ին EXIM բանկը հայտարարել է, որ ստացել է Boeing-ի հայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտավորության համար: Այս առաջարկի վերաբերյալ հանրային մեկնաբանությունները կարող են ներկայացվել մինչև 2025թ․ փետրվարի 7-ը, ինչից հետո EXIM-ի տնօրենների խորհուրդը կքննարկի հայտը բավարարելու դիմումը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հարթակը՝ www.anca.org/exim, հնարավորություն է հանդես գալու այս գործարքի դեմ։

Ըստ Հայ դատի հանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը, այդ թվում երկակի նշանակության արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղության ջանքերին և Ադրբեջանին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս։

Silk Way Airlines-ը, որը սերտորեն կապված է Ալիևի վարչակարգի հետ, ներգրավված է եղել բազմաթիվ միջազգային հետաքննություններում, այդ թվում՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են Արցախի վրա Ադրբեջանի հարձակումներում: Freedom House-ի և այլ վերահսկող կազմակերպությունների կողմից վավերագրված այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի մտադրությունը՝ համակարգված կերպով ջնջել հայկական ժառանգությունն ու ներկայությունը տարածաշրջանում:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը Պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող երախիքային ինչ-որ բան․ Սուրեն Սարգսյան Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան Հրդեհ՝ Երևանում Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ Բաքվում «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգության» մասին գիտաժողով են անցկացրել Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ Ե՞րբ է պլանավորվել Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Ուկրաինան հնարավոր է դադարի գոյություն ունենալ 2025 թվականին. Պատրուշև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am