Պեսկովն արձագանքել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին ստորագրվելիք փաստաթղթին
ԱՄՆ-ն ապակայունացնող դեր է խաղում Հարավային Կովկասում և փորձում է նոր երկրներ քաշել իր հետևից: Այս կարծիքը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի մտադրությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ը երբեք առանձնապես կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, կարելի է նույնիսկ հակառակը ասել։ Հենց այս գործողությունների համատեքստում է, որ ԱՄՆ-ն, ընդհակառակը, իհարկե, ամեն կերպ փորձում է իր հետևից քաշել ավելի ու ավելի շատ երկրների: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է։
Բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։