Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս ՀՀ կառավարությունը հաստատեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։ Ճիշտ է, ապահովագրվելով՝ Փաշինյանը նշեց, որ սա դեռ չի նշանակում ՀՀ անդամակցություն ԵՄ-ին, այդուամենայնիվ, հավելեց, որ պետք է հանրաքվե անցկացնել, իսկ հայաստանյան քաղաքական դաշտի «արևմտյան թևը» այնպիսի տեղեկատվական արշավ է կազմակերպել, կարծես Հայաստանն արդեն ԵՄ անդամ է:

Այս ամենից հետո բավական կոշտ գնահատականներ հնչեցին Ռուսաստանից: Մասնավորաբար, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, թե ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ու Հայաստանը պետք է ընտրություն կատարի այս երկու կառույցների միջև:

Իսկ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել էր, թե «չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը [Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից հետո] հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»: Նա նաև հեգնել էր. «Հաշվի առնելով հայ ղեկավարների՝ ԵՄ հետ ամուսնանալու ցանկությունը, կարելի է ուղղակիորեն դիմել եվրոպացիներին։ ԵՄ-ում սիրում են «դրախտ մուտքի թեկնածուներին» օգնել գումարով և զենքով»:

Մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանում, ինչպես ասում են, «համբերության բաժակը լցվել է»: Ու չնայած Հայաստանի էկոնոմիկայի նախարարը երեկ հայտարարել է, թե Հայաստանի օրակարգում չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց, չի բացառվում, որ առաջիկա օրերին Ռուսաստանն ինքը նախաձեռնի Հայաստանին ԵԱՏՄ-ից, ինչպես նաև ՀԱՊԿ-ից հանելու գործընթաց: Իսկ թե ինչ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար, դժվար չէ կանխատեսել: Պատահական չէ, որ նույն Օվերչուկն ասել էր, որ եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 14․ 01․ 25 թ համարում

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ոչնչшցրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. Չերնամորյան Իսրայելը հшրվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն Աքլորակռվի ժամանակը չէ, Հայաստանը ստրկացված է․ Աշոտյան Ճապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները, ինչպիսիք են hարձակումները հարևան երկրների վրա. Սանաե Տակաիտի Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրեն Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում. «Հրապարակ» Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am