Հայրենադարձությո՞ւն, թե՞ կյանք «թշնամիների» մեջ. ի՞նչ ճակատագիր է սպասվում Ուկրաինայի կողմից գերեվարված հյուսիսկորեացիներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Կիևի կողմից գերեվարված երկու հյուսիսկորեացի զինվորներին հանձնել Ռուսաստանում պահվող ռազմագերիներին վերադարձնելու դիմաց։ Այս մասին գրում են The Guardian-ի վերլուծաբաններ Ջասթին Մաքքարին և Ռաֆայել Ռաշիդը
Այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը հաստատել է Ուկրաինայի պնդումը, որ նա գերի է վերցրել երկու զինվորի, որոնք հյուսիսկորեական զորքերի մաս են կազմում և որոնց թիվը կազմում է 11,000 մարդ, Զելենսկին հանդես է լուրջ նախազգուշացմամբ:
«Այն հյուսիսկորեացի զինվորների համար, ովքեր չեն ցանկանում վերադառնալ, այլ տարբերակներ կարող են լինել։ Մասնավորապես նման հնարավորություն կտրվի նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն առավել իրական դարձնելու խաղաղությունը՝ տարածելով ճշմարտությունը կորեերենով այս պատերազմի մասին։», ասել է նա։
Տղամարդկանցից մեկը, խոսելով ուկրաինացի պաշտոնյայի հետ թարգմանչի միջոցով, ասել է, որ տեղյակ չի եղել, որ կռվելու է Ուկրաինայի հետ պատերազմում՝ հավելելով, որ իր հրամանատարներն ասել են, որ դա «պարզապես ուսումնական վարժանք է»: