Ընդդեմ հարկերի բարձրացման որոշման ակցիաներ կտեսնենք նաև առաջիկայում. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Ինչպեսև կանխատեսում էինք, նոր հարկային քաղաքականության հետևանքով տարբեր խմբեր, արդարացիորեն, այս օրերին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Այսօր Կառավարության շենքի մոտ էին ոսկու շուկայի աշխատակիցները, իսկ քաղաքապետարանից իրենց դժգոհությունն էին հայտնում սուրճի սարքերի բիզնեսով զբաղվողները։ Ընդդեմ հարկերի բարձրացման որոշման ակցիաներ կտեսնենք նաև առաջիկայում, պարբերաբար։ Ամեն ինչ արվում է, որ Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծվեն անբարենպաստ պայմաններ։ Հունվարի 1-ից կրկնակի՝ 5-ից 10 տոկոսով բարձրացվեց շրջանառության հարկը։

Այս քաղաքականության հետևանքով, տասնյակ հազարավոր քաղաքացիներ հնարավոր է փակեն իրենց բիզնեսները՝ դառնալով գործազուրկ։ 2021 թվականից «Գույքահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սկսվեց գույքահարկի բարձրացումը, որը տարեցտարի բարձրանալով՝ 2026 թվականին կհասնի 100 տոկոսի։ Այս տարվանից թանկանում է նաև աղբահանության վճարը։ Եթե նախկինում մեկ շնչի համար վճարվում էր 200 դրամ, այսուհետ հաշվարկն իրականացվելու է մակերեսով՝ 1 քառ/մ-ի դիմաց՝ 13 դրամ։ Մակերեսով հաշվարկը աբսուրդային է, և շատ քաղաքացիների դեպքում աղբահանության վճարը կարող է թանկանալ կրկնակի, եռակի, քառակի անգամ։

Բազմիցս խոսել ենք նաև տրանսպորտի եռակի թանկացման, առաջարկվող անհեթեթ փաթեթների մասին։ Ի դեպ, վարորդներին խոստացված աշխատավարձի բարձրացումն ու աշխատանքային պայմանների բարելավումը այդպես էլ մնաց չիրագործված։ Այս ամենը զարմանալի չէ․ գործ ունենք մի իշխանության հետ, որի համար սուտն ու կեղծիքը սովորական երևույթներ են։

Օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը օր օրի առաջացնում է բիզնեսի գրեթե բոլոր ուղղություններով զբաղվող մարդկանց, մասնագիտական տարբեր խմբերի զայրույթը։ Թանկացումների հետևանքով վատթարանում է մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական դրությունը։ Իհարկե, ուրախալի է, որ շատերը դառնում են առավել գիտակից և պահանջատեր, իրականացնում են բողոքի զանազան ակցիաներ, փորձում պաշտպանել իրենց իրավունքները։

Սակայն, պետք է գիտակցել, որ այսպիսի իշխանությունների դեմ պայքարը արդյունավետ կարող է լինել ոչ թե առանձին-առանձին, այլ համախմբված պայքարի պարագայում։ Չպետք է խուսափել նաև խնդիրները քաղաքականացնելուց։ Թանկացումները, հակապետական, հակազգային այս բոլոր որոշումները ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅԱՆ արդյունք են։ Եվ այս ամենն ունի ՔԱՂԱՔԱԿԱՆ լուծում։ Հետևաբար, այս բոլոր մարտահրավերները՝ սոցիալականից մինչև անվտանգային, կարող են լուծվել բոլորիս՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու պարագայում»:

դիտվել է 220 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քո թալանը քեզ են կերցնելու․ Սոնա Աղեկյան (video) Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան Իրանը Ալիևին լուրջ մարտահրավեր է նետել, դրանից է այսքան վախեցած (video) Մոլդովայի ԱԳ նախարարն ասել է, որ այլևս չի մեկնաբանելու Զախարովայի հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արձագանքել է Նիկոլը նախապատրաստվում է Հայաստանը կուշտ փորով ցեղասպանի․ Չոբանյան (video) Թուրքիան 9-րդն է աշխարհի ամենաուժեղ բանակ ունեցող երկրների թվում Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա․ ռուս վերլուծաբան. 168.am Թուրքիայի հետախուզության ղեկավարը և ՀԱՄԱՍ-ը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի մասին բանակցային գործընթացի վիճակը Գերմանացի վերլուծաբան. «‎Եկել է ժամանակը Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու»‎ Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան Արդյո՞ք Բայդենի վարչակազմի հետ կնքված փաստաթուղթը հնարավոր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի վարչակազմի հետ. Սուրեն Սարգսյան Իրանին չեն արձագանքում, բայց պայմանագիր են կնքում մեկի հետ, որ 6 օրից պաշտոնից ազատվելու է Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը Նուբարաշենի բանտում բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել․ ինչ է հայտնի ՌԴ օդանավակայաններում կրկին սահմանափակումներ են մտցվել Խոշոր վթար, «Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավոր կա Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ չի՞ լսում Վանա լճի ձայնը Պատերազմից 5 է պակաս, Աննան իր մարդու հետ շրջիկ կրկեսի նման փողոցում ման է գալիս․ Աստղ Գալեյան (video) Ալիևն ու Նիկոլը պասերով խաղեր են տալիս․ մեր ուժերով երկուսին էլ կհեռացնենք․ Արա Ռոստոմյան (video) Թալինի տարածաշրջանում մառախուղ է Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am