Ամոթի փոխարեն Սանձարձակությունն ու Այլասերությունը Ազատության, Իրավունքի ու Համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում․ Արշակ Սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Ամոթի վերջը» վերտառությամբ անանուն, հին ու մոռացված ավանդազրույց է ներկայացրել։

«Ամոթը ծնվեց դրախտում։

Ամոթի ծնունդը սպասված չէր։ Նա անցանկալի ծնունդ էր։ Նա ընդամենը ծնվեց ծնողների մեղքի պատճառով։ Դրախտի Տերը Ամոթի ծնողներին պատվիրել էր դրախտում մնալու դիմաց հնազանդ լինել իրեն: Բայց Ամոթի ծնողները խախտեցին պայմանը. նրանք մտածեցին խաբել դրախտի Տիրոջը և բազմել Նրա աթոռին։ Երբ անհնազանդությունն ու խաբեությունը բացահայտվեց, ահա այդ ժամանակ ծնվեց Ամոթը։ Այդ օրվանից Ամոթը հայտնվեց բոլոր այն վայրերում, որտեղ կա մեղքի զգացում։

Ամոթի ծնունդից հետո շատ ու տարբեր մարդիկ եկան աշխարհ։ Նրանցից ոմանք ասացին, թե Ամոթը պիտի ծնվի Աստծուն ուրացող մարդկանց հոգիներում: Եվ Ամոթը հուսախաբ չէր անում, ամեն անգամ նա կայծակնային արագությամբ հայտնվում էր բոլոր այն տեղերում, ուր մերժում էին Աստծուն։ Աստծուն ուրացողները խիստ անհյուրընկալ էին նաև Ամոթի հանդեպ։ Նրանք վռնդում էին Ամոթին և ամեն կերպ փորձում խեղդել ու ոչնչացնել նրան։ Այս մարդիկ վարվում էին Ամոթի ծնողների նման և ուզում էին դառնալ դրախտի Տիրոջ պես, բազմել Նրա աթոռին։

Աշխարհում ապրող ուրիշ մարդիկ էլ կային, որոնք ասում էին, թե Ամոթն անպայման պիտի այցելի այն վայրեր, ուր ուժն ու գեղեցկությունը մերժված են։ Ամոթը, թեև այդքան համաձայն չլինելով այդպես հայտարարող մարդկանց հետ, այնուամենայնիվ, շրջում էր նաև այդ կողմերում, և նրա ներկայությունից սթափված՝ մարդիկ ջանադրաբար մարզում ու ամրացնում էին իրենց մկանները։ Նրանք նաև թանկարժեք ու անուշահոտ յուղերով և հազվագյուտ քսուքներով օծում էին մարմինները, հարդարում ու գունազարդում դեմքերը։ Այս մարդիկ Ամոթի վախից՝ առանձնակի ուշադրությամբ հետևում էին նաև բնության երևույթներին՝ փորձելով բացահայտել ներդաշնակությունները ու բնության գեղեցկությունները։ Իսկ եթե անգամ այս մարդկանց մեջ լինում էին որոշներ, որ ոչինչ չէին հասկանում այդ ամենից, նրանք էլ էին ջանադրաբար ձևացնում, թե գեղագետ են՝ միայն թե չհայտնվեին Ամոթի խիստ հայացքի տակ։

Ժամանակներ անցան…

Աշխարհ եկան բոլորովին նոր մարդիկ։ Նրանք տեսքով նման էին նախորդ մարդկանց, բայց որքան նման, նույնքան և տարբեր էին նրանք. նրանց հոգիները սինթետիկ էին, սիրտը՝ արյան փոխարեն քացախանման մի հեղուկ էր արտամղում դեպի անոթներ՝ նույնքան սուր հոտով, իսկ մարմնի փոխարեն քրտնում էին նրանց աչքերի բիբերը։

Ահա այս մարդիկ դարձան Ամոթի իսկական ու ոխերիմ թշնամիները։ Նրանք ոչ միայն կռվում էին Ամոթի դեմ, այլ ուղղակի ժխտում էին նրա գոյությունը և հայտարարում, թե Ամոթը բնավ չի էլ ծնվել։ Դրա փոխարեն նրանք մոգերի ու աստղագուշակների օգնությամբ աշխարհ բերեցին ուրիշ ծնունդներ, որոնց անվանեցին Իրավունք , Ազատություն ու նաև Համարձակություն: Սրանց անխիղճ շահագործումից ծնվեցին Սանձարձակությունն ու Այլասերությունը։

Եվ այդ օրվանից մինչև այսօր Ամոթի փոխարեն Սանձարձակությունն ու Այլասերությունը Ազատության, Իրավունքի ու Համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում, հաղթահանդեսներ անում հրապարակներում և խժռում Ամոթից մնացած վերջին պատառները։

Ահա այսպես այս նոր մարդիկ սկսեցին մի հատուկ ոգևորությամբ պարծենալ այն բաներով, որոնց համար նորմալ մարդիկ կամաչեին ու… կլռեին»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Արշակ Սրբազանը։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քո թալանը քեզ են կերցնելու․ Սոնա Աղեկյան (video) Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան Իրանը Ալիևին լուրջ մարտահրավեր է նետել, դրանից է այսքան վախեցած (video) Մոլդովայի ԱԳ նախարարն ասել է, որ այլևս չի մեկնաբանելու Զախարովայի հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արձագանքել է Նիկոլը նախապատրաստվում է Հայաստանը կուշտ փորով ցեղասպանի․ Չոբանյան (video) Թուրքիան 9-րդն է աշխարհի ամենաուժեղ բանակ ունեցող երկրների թվում Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա․ ռուս վերլուծաբան. 168.am Թուրքիայի հետախուզության ղեկավարը և ՀԱՄԱՍ-ը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի մասին բանակցային գործընթացի վիճակը Գերմանացի վերլուծաբան. «‎Եկել է ժամանակը Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու»‎ Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան Արդյո՞ք Բայդենի վարչակազմի հետ կնքված փաստաթուղթը հնարավոր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի վարչակազմի հետ. Սուրեն Սարգսյան Իրանին չեն արձագանքում, բայց պայմանագիր են կնքում մեկի հետ, որ 6 օրից պաշտոնից ազատվելու է Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը Նուբարաշենի բանտում բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել․ ինչ է հայտնի ՌԴ օդանավակայաններում կրկին սահմանափակումներ են մտցվել Խոշոր վթար, «Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավոր կա Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ չի՞ լսում Վանա լճի ձայնը Պատերազմից 5 է պակաս, Աննան իր մարդու հետ շրջիկ կրկեսի նման փողոցում ման է գալիս․ Աստղ Գալեյան (video) Ալիևն ու Նիկոլը պասերով խաղեր են տալիս․ մեր ուժերով երկուսին էլ կհեռացնենք․ Արա Ռոստոմյան (video) Թալինի տարածաշրջանում մառախուղ է Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am