Սաուդյան Արաբիայի շեյխերն ու նրանց միլիարդների ճակատագիրը Լիբանանում

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տեղի ունեցած ձերբակալությունների ընթացքում կալանավորվել է 208 մարդ: Մեղադրանքները կապված են տարիների ընթացքում շուրջ 100 միլիարդ դոլարի հափշտակման փաստի հետ: Օրերս հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ 7 ձերբակալվածներ ազատ են արձակվել առանց որևէ մեղադրանքների, սակայն 201 կասկածյալ շարունակում են մնալ կալանքի տակ: Կառավարությունը գործի շրջանակում սառեցրել է շուրջ 1700 բանկային հաշվեհամար: Ակնհայտ է, որ սկանդալը, որը ծագել է Սաուդյան Արաբիայում՝ իշխանության համար մղվող պայքարի շրջանակում: 32 ամյա արքայազն Մոհամադ բին Սալմանը, ով երկրի ղեկավարության ստանձնման հիմնական թեկնածուն է, այս պահին գլխավորում է հակակոռուպցիոն հանձնաժողովը: Վերլուծաբանների համոզմամբ՝ այս կերպ Սալմանի կողմնակիցները վերացնում են արքայազնի համար որևէ մրցակցություն՝ ապահովելով իշխանության անխոչընդոտ փոխանցումը Սալմանին: Bloomberg-ը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի մի շարք միլիոնատերեր ու միլիարդատերեր շտապում են հանել իրենց ակտիվները երկրի և հարևան երկրների տարածքներից: Գործարարները մտավախություններ ունեն, որ իրենց միջոցները ևս կսառեցվեն կամ էլ կալանքի տակ կառնվեն: Մինչ Պուտինն ու Թրամփը համատեղ հայտարարություն տարածեցին Սիրիայի վերաբերյալ՝ կրքերը թեժացել են Սաուդյան Արաբիա-Լիբանան հարաբերություններում: Սաուդյան Արաբիան խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Լիբանանի սահմանները։ «Կապված Լիբանանի Հանրապետությունում ընթացիկ իրավիճակի հետ՝ Սաուդյան Արաբիան խնդրում է իր քաղաքացիներին, ովքեր այժմ գտնվում են կամ բնակվում Լիբանանում, լքել այն հնարավորինս շուտ»,-ասվում էր ԶԼՄ-ներով տարածված հայտարարությունում։ Սաուդյան Արաբիան խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ դեպի Լիբանան ուղևորություններից։ Վերջին օրերին ուշագրավ զարգացումներ էին ընթանում: Լիբանանի վարչապետի պաշտոնը վերջերս լքած Սաադ Հարիրիին բռնությամբ պահում են Էր-Ռիադում՝ սահմանափակելով նրա ազատությունը, հանկարծակի հայտնեցին միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով լիբանանյան կառավարության անանուն աղբյուրին։ Մինչդեռ Սաուդյան իշխանություններն այդ թեմայով մեկնաբանություններից զերծ էին մնում։ Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ Բեյրութը դիմում է պատրաստում արաբական և արևմտյան պետություններին՝ խնդրելու ճնշում գործադրել Էր-Ռիադի վրա, որպեսզի այն ազատ արձակի Հարիրիին։ «Հարիրիին ազատության սահմանափակմամբ Էր-Ռիադում պահելը հանդիսանում է հարձակում Լիբանանի ինքնիշխանության վրա։ Մեր արժանապատվությունը նրա արժանապատվությունն է», ասել է լիբանանցի պաշտոնյան։ Օրեր առաջ, մինչդեռ լիբանանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաադ Հարիրիի ինքնաթիռը Էր-Ռիադից Բեյրութ է թռել։ Սակայն, ըստ առկա տեղեկատվության՝ քաղաքական գործիչն ինքնաթիռում չի եղել։ Նշենք, որ նոյեմբերի 4-ին Հարիրին, այցով ժամանելով Սաուդյան Արաբիա, հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Այդ որոշումը նա բացատրել էր իր երկրի ներքին գործերին Իրանի միջամտությամբ, ինչպես նաև «Հըզբոլլահի» կողմից իր վրա ցուցաբերվող ճնշմամբ ու իր դեմ պատրաստվող մահափորձի մասին տեղեկություններով։ Հիշեցնենք, որ Սաադի հայրը՝ Ռաֆիկ Հարիրին սպանվել էր Բեյրութում, 2005թ. փետրվարի 14-ին։ Հարկ է նշել, որ Լիբանանը Սաուդյան Արաբիայի շեյխերի ամենանախընտրելի վայրն է, նախևառաջ՝ ֆինանսական տեսանկյունից: Լիբանանում կատարվել են միլիարդների ներդրումներ, կառուցվել են ծովեզրյա շինություններ: Այլ կերպ ասած՝ Սաուդյան Արաբիայի շեյխերն իրենց գումարները պահում էին հենց Լիբանանում, հենց այս երկիրն է կապիտալի ամենաապահով վայրը եղել Սաուդյան Արաբիայի արաբ շեյխերի համար և ոչ միայն նրանց, այլև՝ քրիստոնյաների, այդ թվում նաև հայ մեծահարուստների համար: Իսկ այժմ, հանկարծ, Սաուդյան Արաբիան խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին՝ լքել Լիբանանի սահմանները։ Ինչևէ, միջազգային հանրության ուշադրությունն այս օրերին՝ Սաուդյան Արաբիա- Լիբանան փոխհարաբերությունների ուղղությամբ է: Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարեց, թե չկա վկայություն առ այն, որ Սաադ ալ-Հարիրիին, ով վերջերս է հրաժարվել Լիբանանի վարչապետի պաշտոնից, բռնությամբ են պահում Սաուդյան Արաբիայում։ Գերատեսչությունում վստահ են, որ ալ-Հարիրիի տեղաշարժի ազատությունը չի սահմանափակվել։ Կառավարության ներկայացուցիչը նաև փոխանցել էր, որ Գերմանիան կիսում է Էր-Ռիադի մտավախությունները Եմենում տիրող իրադրությունում Իրանի միջամտության և Սիրիայում Ասադին ու «Հըզբոլլահին» աջակցելու վերաբերյալ։ Մինչ Լիբանանի նախկին վարչապետի շուրջ հակասական տեղեկություններ էին շրջանառվում՝ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև, անսպասելի այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Էր-Ռիադի միջազգային օդանավակայանում նա ներկայում բանակցություններ է անցկացնում սաուդցի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ։ Ավելի վաղ Դուբայում՝ ԱՄԷ այցի արդյունքներով մամուլի ասուլիսում, Մակրոնը նշել էր, որ մտադիր է գահաժառանգի հետ քննարկել նրա վերջին ներքաղաքական որոշումները, ինչպես նաև սաուդա-իրանական դիմակայությունն ու իրավիճակը Լիբանանում։ Հաղորդվում է, որ Մակրոնը որոշել է ժամանել Էր-Ռիադ՝ Եմենից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռի արձակման միջադեպից հետո։ Հստակեցվում է, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է քննարկել Իրանի շուրջ իրավիճակը։ Նշենք, որ Բեյրութը դիմել է Փարիզին միջնորդի դերով հանդես գալու և վարչապետ Սաադ Հարիրիի ճակատագիրը պարզելու խնդրանքով։ Կառավարական աղբյուրի տվյալներով՝ լիբանանյան կողմը տեղեկություն ունի այն մասին, որ Հարիրին, ով ունի Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն, ձերբակալվել է թագավորության իշխանությունների կողմից և գտնվում է տնային կալանքի տակ։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի, որ առաջիկա ամիսներին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ կտարվի, այս մասին նա հայտարարել է France 2 հեռուստաալիքի հետ հարցազրույցում ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում։ «Կարծում եմ և հույս ունեմ, որ մենք առաջիկա ամիսներին իրաք-սիրիական գոտում կընթանանք ռազմական հաղթանակի ուղղությամբ»,-ասել է Մակրոնը։ «Մենք դրա համար անում ենք ամենը միջազգային կոալիցիայի շրջանակում»,-վստահեցրել է Ֆրանսիայի նախագահն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է զգոն մնալ նաև դրանից հետո, քանի որ տարածաշրջանում կարող են ապակայունության օջախներ լինել։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է համացանցում ահաբեկչական քարոզչությանը հակազդելը շարունակելու անհրաժեշտության մասին։ Նշենք, որ Ֆրանսիայի նախագահն իր կնոջ՝ Բրիժիտ Մակրոնի հետ երկօրյա այցով ժամանել էր ԱՄԷ, մասնակցել էր Լուվր թանգարանի մասնաճյուղի բացմանը, որը ստեղծվել է Աբու Դաբիից ոչ հեռու՝ Պարսից ծոցի Սաադիյաթ կղզում։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am