Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով․ Արթուր Սողոմոնյան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է շահել և ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Փյունիկ»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

«Իրականում իրավիճակը բոլորովին այլ է. Անցած շաբաթ առաջին ատյանի դատարանը հրապարակեց վճիռ կապված ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից իմ, որպես «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջ դեմ ներկայացված դատական հայցի մասով․ Պահանջը պատվի և արժանապատվության վերականգնում էր: Սույն դատական պրոցեսը ձգվեց երկու տարուց ավել: Չցանկանալով խորանալ իրավաբանական ձևակերպումների մեջ ու ցանկանալով հնարավորինս պարզ բացատրել իրավիճակը, ասեմ, որ դատարանը որոշել է, որ ՀՖՖ ղեկավարության հասցեին արված իմ արտահայտությունները չեն որակվում պատիվն ու արժանապատվությունը արատավորող՝ քանզի չկա հրապարակավ ներողություն խնդրելու պահանջ:

Այլ կերպ ասած՝ հայցի հիմնական պահանջի մասով Արմեն Մելիքբեկյանը պարտվել է: Դատարանը նաև չհիմնավորված է համարել Մելիքբեկյանի պահանջների զգալի մասը՝ պետական, հովանավորչական ու միջազգային կազմակերպություններից ստացված գումարների ոչ արդյունավետ ծախսելու մասով, սույն մասերով հերքման պահանջ ևս չկա: Խոսք չկա նաև իմ կողմից արված այն արտահայտություններն, որոնք վերաբերում էին ՀՖՖ կողմից հիմնադրված ԲԿՄԱ ակումբին, որ ՀՖՖ ղեկավարությունը այն դարձրել է բարձրաստիճան անձանց զավակներին ու իրենց շրջապատի մարդկանց բանակից ազատելու միջոցի, որտեղ երկու տարի մնալուց հետո հիմնականում նրանք հեռանում են ֆուտբոլից: Վճռի մեջ չկա նաև հերքման պահանջ ուղղված ինձ, այն արտահայտությունների մասին, որոնք վերաբերում են հավաքականին տեղափոխող չարթերային թռիչքներով ոչ ֆուտբոլային մարդկանց տեղափոխելուն։ Թերևս հայցվոր կողմը չի կարողացել հիմնավորել, թե ինչ կապ ունեն կոնկրետ 4 թռիչներով հավաքականի հետ մեկնած անձիք ազգային թիմի հետ: Չցանկանալով այս փուլում ամբողջովին մանրամասնել դատական գործը՝ հայտնում եմ, որ առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է ինձ հայցվոր կողմին վճարել 800հզ դրամ:

Հայտնում եմ, որ անկախ գումարի չափից, այն բողոքարկելու է և պահանջելու եմ վերադասության կարգով պարտավորեցնել հայցվոր կողմից փոխհատուցում դատական ծախսերի ու ստացված ամբողջ գումարը կփոխանցվի Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, ինչը «հաջողությամբ» քանդում է ՀՖՖ ներկա ղեկավարությունն Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Թալինի և Արարատի տարածաշրջաններում՝ 100 մետր տեսանելիություն Ազատամուտում 50-ամյա տղամարդն անզգուշաբար սպանել է 47-ամյա տղամարդուն Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե» Հայրենադարձությո՞ւն, թե՞ կյանք «թշնամիների» մեջ. ի՞նչ ճակատագիր է սպասվում Ուկրաինայի կողմից գերեվարված հյուսիսկորեացիներին Կորցրեցինք հայրենասեր, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ «Հայաստան» խմբակցություն Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ընդդեմ հարկերի բարձրացման որոշման ակցիաներ կտեսնենք նաև առաջիկայում. Գառնիկ Դանիելյան Ավտովթարից մահացած պատգմավորն ուներ երեք զավակ Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարի Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան «Թուրքական հոսք»-ի վրա հարձակումը սպառնալիք է եվրոպական երկրների ինքնիշխանությանը»․ Սիյարտո «Շվեդիան պատերազմական վիճակում չէ, բայց խաղաղություն էլ չկա»․ Քրիսթերսոն 26-ամյա երիտասարդը բանկային գործարքներ կատարելու արդյունքում հափշտակել է խոշոր չափի՝ 753 մլն դրամ Մեդվեդևը գնահատել է Ուկրաինայում կարգավորման «գերմանական սցենարը» Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են Ուկրաինայում զորահավաքի ձախողման մասին Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար Մարիա Զախարովան հանդես է եկել Տիգրան Քեոսայանի օգտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am