Դատարանը հօգուտ ԶՊՄԿ-ի 4 վճիռ է կայացրել՝ 4 տարբեր գործերով․ ԶԼՄ-ի հրապարակած նյութերը իրականությանը չեն համապատասխանում

Iravaban.net-ը շարունակում է մոնիթորինգ անել և հետևել զրպարտության և վիրավորանքի գործերով դատարանում քննվող գործերին, հատկապես նրանց, որոնք վերաբերում են զանգվածային լրատվության միջոցներին։

Այսպիսով, դեկտեմբերի 6-ին նման 4 վճիռ է կայացվել, 4-ն էլ վերաբերում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմինատի կողմից դատարան ներկայացված հայցադիմումներին։ 4-ի դեպքում էլ պատասխանողը «Դատաբլոգ» ընկերությունն է, որի կողմից էլ գործարկվում է Blognews.am կայքը։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշված գործերով նախագահող դատավոր է նշանակվել Թաթուլ Ղուկասյանը։

4 գործերի դեպքում էլ դատարանն արձանագրել է, որ պատասխանողի կողմից սահմանված դատավարական ժամկետում չի ներկայացվել որևէ հավաստի ապացույց, որով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ հոդվածներում առկա տվյալները համապատասխանում են իրականությանը։

Վճռում նշվել է, որ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ ներկայացված փաստացի տվյալները իրականությանը չեն համապատասխանում:

Դատարանը 4 գործով հերքման մասով ԶՊՄԿ-ի պահանջն ամբողջությամբ բավարարել է, իսկ փոխհատուցման մասով յուրաքանչյուր գործով պատասխանողին պարտավորեցրել է վճարել 300,000 դրամ, որպես զրպարտություն տարածելու համար փոխհատուցում, 200,000 դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրություն և 29,000 դրամ պետական տուրքի փոխհատուցում։ Ընդհանուր առմամբ պատասխանողից կբռնագանձվի 2,116,000 դրամ։

Blognews-ից Iravaban.net-ին հայտնեցին, որ վճիռները չեն բողոքարկվելու, սակայն այլ մեկնաբանություն տալուց հրաժարվեցին։

Նշենք, որ «Դատաբլոգ»-ն անգամ գործով ներկայացուցիչ չի ներգրավել։

Նշված վճիռները մեկնաբանելու խնդրանքով Iravaban.net-ը դիմել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Մեր հարցմանը պատասխանել է ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։

Նա նշել է, որ գործընթացի սկզբում ընկերությունը դիմել է զրպարտչական հոդվածներ կամ հոդվածներում զրպարտչական ձևակերպումներ հրապարակած լրատվամիջոցներին ու խնդրել է հեռացնել դրանք։

«Մերժում ստանալուց հետո ստիպված ենք եղել դիմել դատարան։ Արդյունքն ակնհայտ է՝ միայն այս տարի վեց հրապարակում դատարանը համարել է զրպարտչական և պահանջել է հերքում տեղադրել։

Մենք համոզված ենք, որ ընկերությանը քաղաքակիրթ ձևով պաշտպանելու մեր սկզբունքով նպաստում ենք նաև մեր երկրում խոսքի ազատության կայցմանը, քանի որ լրատվամիջոցները խոշոր բիզնեսի մասին կամ առհասարակ՝ հանրությանը հետաքրքրող թեմաներ լուսաբանելիս ավելի պատասխանատու վարկ կդրսևորեն։

Մենք շահագրգռված ենք, որպեսզի ԶՊՄԿ-ի և ընդհանրապես՝ հանքարդյունաբերության մասին բացառվի իրականությանը չհամապատասխանող, միֆերն ու կարծրատիպերը խորացնող հրապարակումները։ Սա ոչ այնքան ընկերության ու ոլորտի, որքան երկրի շահերից է բխում»,-նշել է Արայիկ Մարգարյանը։

Ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետն ընգծել է՝ օրինակները բազմաթիվ են, երբ Հայաստանի թիվ մեկ հարկատուի և հանքարդյունաբերական ընկերությունների մասին տարածվող ապատեղեկատվությունը և զրպարտանքը, Ադրբեջանն օգտագործվում է քարոզչական նպատակներով և այսօր ասված սուտը վաղը այդ երկիրը ներկայացվում է որպես փաստ, ինչով վնասում Հայաստանի վարկին ու համբավին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայցադիմումներ է ներկայացրել դատարան ու հայտնել, որ «Դատաբլոգ» ընկերությանը պատկանող Blognews.am լրատվական կայքում, ինչպես նաև «Օրագիր Մեդիա» ընկերության կողմից գործարկվող Oragir.News կայքում կոմբինատի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող նյութեր են հրապարակվել։

Այս գործերով ևս ԶՊՄԿ-ն հաղթել է դատարանում։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ․ Արագածոտնի թեմ Հորմուզի նեղուցն այլևս անվտանգ չի լինի ԱՄՆ-ի համար․ Fars Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց՝ արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Թրամփի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները. Հակոբ Բադալյան Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը 166.4 մլն դոլարի պայմանագրեր է կնքել Հորմուզի նեղուցում ճգնшժամը ԱՄՆ-ի և Իսրայելի шգրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով 7,5 միլիոն՝ Փաշինյանի աշխատակազմի մեքենաների վերանորոգման համար Ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են մեր պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի իշխանության «բուլդոզերները»՝ միջազգային հարթակներում մեր աշխատանքը. Բեգլարյան Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների ազատ խոսքի և իր ընդդիմադիր կեցվածքի համար․ հայտարարություն Թուրքիան վերահաստատում է Ղրիմի բռնակցում չճանաչելու վերաբերյալ դիրքորոշումը ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, թույլ չտաք, որ ՀՀ-ն վերածվի օտարի կամակատար վասալի․ Ռոբերտ Ամստերդամ Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ իրանագետ «Էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը». «Հրապարակ» օրաթերթի խմբագրականը՝ քրեական վարույթի հիմք Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն Ո՞վ է ղեկավարելու «Հայաստան» դաշինքի շտաբը Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին Ներկա պատգամավորներից ովքե՞ր դուրս կմնան «Հայաստան» դաշինքի ցուցակից Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին Ադրբեջանում կազմակերպվել է սեմինար, որի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը. ադրբեջանագետ Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Թրամփի դաշնակիցները վախենում են, որ Իրանը դուրս է գալիս նախագահի վերահսկողությունից. Politico
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am