Հարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին միջամտության. Իրանի ԱԳՆ
Իրանը կարծում է, որ Հարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց արտաքին միջամտության։ Այս մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։
«Իրանն օգտագործում է բոլոր առկա ռեսուրսները՝ այս առանցքային տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու և ուժեղացնելու համար: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի այցն այս երկու երկրներ ուղղված է նրանց միջև երկխոսության ամրապնդմանը», - հավելել է Բաղային։
