Կառավարությունը փորձում է զինված ուժերի զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում

Գեղամ Մանուկյանը գրում է. «ԲԱՆԱԿԻՑ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ ԿՐՃԱՏՈՒՄ ԲՅՈՒՋԵՆ ԼՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2025 թ.-ի բյուջեի աստղաբաշխական թվերով խոսող ու հպարտացող կառավարությունը փորձում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող Զինված ուժերի զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում։

Կառավարությունը նախագիծ է ներկայացրել ( https://www.e-draft.am/projects/8166/about ), որով հազարավոր զինծառայողներ զրկվելու են իրենց բնակության վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվելու ընթացքում բնակարան վարձելու հնարավորությունից։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել մինչ այժմ երկար տարիներ գործած կարգը. նախատեսվում է զինծառայողներին բնակարանային փոխհատուցում տրամադրել, եթե իր մշտական բնակության վայրի և ծառայության վայրի միջև հեռավորությունը առնվազն 60 կմ-է, նախկին 30 կմ-ի փոխարեն։Այս փոփոխության հետևանքով հազարավոր զինծառայողներ ստիպված կլինեն ամեն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայության վայր։

Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը. մեջբերում եմ կառավարության հիմնավորումը՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարության ակտիվ զարգացումն ու մեկ քաղաքից մյուսը տեղափոխվելու համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածը»։

Այսինքն, գումարի կրճատումը հիմնավորում են իրենց պաշտելի ասֆալտով. Փաշինյանի ու իր կառավարության համար կարեւոր չէ՝ երթեւեկության համար որքան գումար է զինծառայողը ծախսելու, այլ այն, թե ասֆալտած ճանապարհներով ավելի քիչ ժամանակ է ծախսվելու։

Երբ քննարկումների ժամանակ ասում ենք, որ Զինված ուժերում ծառայության գրավչությունը բարձրացնելու միջոցներից մեկը զինծառայողների ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁի բարձրացումն է, կառավարությունը պատասխանում է՝ այդքան փող չկա։

Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոնավոր դոլլարներ վատնող կառավարությունը ոչ միայն փող չունի զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար, այլեւ՝ եղած աննշան հատկացումներն էլ նախատեսում է կրճատել»։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի տանը․ Սեդրակ Քոչարյանին ևս տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե (video) Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ․ մանրամասներ Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք» Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ռազմական ոստիկանության պետը գործի է անցել․ «Հրապարակ» Շտապ․ Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ բանակային ողբերգություններ Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am