Հերթը հասավ Ջավադյանին
ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե գնաճի ի՞նչ սպասվող միտումներ կան: Պատգամավորի մի շարք հարցերի հերթն այժմ էլ հասավ ԿԲ նախագահին: Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գնաճի վրա: «Թերագնահատված են այն գնաճային ճնշումները, որոնք օրենսդրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո լինելու են», - նշեց Փաշինյանը։ Ի պատասխան՝ ԿԲ նախագահն ասաց, որ համեմատած նախորդ տարվա հետ՝ ունենք 1.2 տոկոս գնաճ: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ազդեցությանը՝ իրենց հաշվարկներով՝ ազդեցությունը գնաճի վրա 1 տոկոսից պակաս է լինելու:
