Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Արթուր Վանեցյանին սպասարկող՝ նախագահական համարանիշներով Range Rover-ը
Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները Հրազդանի կիրճից Երևանի քրեական ոստիկանության վարչություն են տեղափոխել մի քանի անձանց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով, իսկ այդ ավտոմեքենան սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։
Քրեական վարչություն է տեղափոխվել նաև «Range Rover»-ը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում