35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի

35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին երեխայի էր սպասում, հղիությունն ընդամենը երեք շաբաթական էր, իսկ սպանության օրը պետք է քննարկվեր ամուսնալուծության հարցը։ Տաթևիկ Աբրահամյանը և նրան խեղդամահ անելու մեջ մեղադրվող ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը, ավելի քան մեկ տարի այլևս փաստացի ամուսնության մեջ չեն եղել, Տաթևիկ Աբրահամյանը պատրաստվում էր հայց ներկայացնել դատարան՝ ամուսնալուծության հարցով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի ներկայացուցիչ Հովիկ Սուքիասյանը։

Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է, գտնվում է լրացուցիչ ապացույցների ձեռքբերման միջնորդությունների փուլում, առաջիկայում՝ կողմերը հանդես կգան ճառով։ Պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանը դեպքի հետ որևէ առնչություն չունի, նշում են, որ դեպքի ժամանակ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, ավելին, պաշտպանության կողմը պնդում է, որ դեպքի օրը բնակարան այլ տղամարդ է մուտք գործել։ Պաշտպանության կողմը նաև ահազանգել է, որ քննությունը միակողմանի է իրականացվել, ճնշումներ կան գործով, այդ թվում՝ տուժող կողմից։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովիկ Սուքիասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Նարեկ Սարգսյանը ցուցմունք չի տալիս, ընդամենը հայտարարել է, որ մարդասպանն ինքը չէ, բայց գործի վերլուծությամբ բավարար տվյալներ կան, որ մարդասպանը հենց նա է։ Ինչ վերաբերում է մեղադրանքի՝ «առանձնակի դաժանության» որակմանը, որը, ըստ մեղադրանքի, դրսևորվում է սպանությունը՝ երեխայի աչքի առաջ կատարելու հնարավոր հանգամանքով, Սուքիասյանը նշեց, որ հոգեբան-փորձագետի եզրակացությամբ, կարծիքով և դատարանում տրված ցուցմունքով՝ երեխան վերարտադրում է իր տեսածը, առանց խոսքի՝ խաղարկում է այն, ինչ տեսել է, ինչը վկայում է՝ սպանությանը ականատես լինելու մասին։ Անդրադառնալով պնդումներին, որ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել, որ այլ անձ էլ է մուտք գործել բնակարան՝ Սուքիասյանը նշեց՝ չկա նման բան, Նարեկ Սարգսյանը երեք անգամ է տվյալ օրը մուտք գործել բնակարան, մեկը՝ ավելի վաղ, մեկի ժամանակ՝ սպանությունը և սպանությունից հետո երրորդ այցելությունը, որի ժամանակ շտապօգնություն է զանգել, իսկ որևէ այլ անձի այցելություն՝ չկա, նման բան գործով պարզված չէ։ Դիտարկմանը, որ պաշտպանության կողմի պնդմամբ՝ տարածքում եղել են տեսախցիկներ, որոնք չեն հետազոտվել, հնարավոր է՝ դրանցում արձանագրված լինի՝ Սուքիասյանն արձագանքեց՝ շատ բան կարելի է ենթադրել, ձեռք են բերվել այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել, ժամանակին քննչական մարմինը փորձել է ձեռք բերել այդ տեսախցիկները, որոնք չեն եղել, գործում էլ արձանագրում կա, որ պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա՝ փորձ արել են․«Եղած ապացույցները բավարար է ասելու, որ սպանության մեխանիզմը պարզ է»։

Անդրադառնալով Տաթևիկ Աբրահամյանի և Նարեկ Սարգսյանի հարաբերություններին՝ փաստաբանը հայտնեց, որ սպանությունից 1 տարի 3 ամիս առաջ արդեն փաստացի ամուսնալուծված են եղել, Տաթևիկ Աբրահամյանը բնակվել է Երևանում՝ վարձակալած բնակարանում, Սարգսյանը՝ գյուղում, բայց երեխայի հետ կապված այցելություններ են եղել, Սարգսյանն այցելում էր բնակարան՝ տեսնելու երեխային, Տաթևիկ Աբրահամյանն էլ դեպքից մի քանի օր առաջ արդեն հայց էր պատրաստել՝ ամուսնալուծության համար՝ չորս պահանջով, նախապատրաստման փուլում սպանություն է տեղի ունեցել։ Ամուսնալուծության հարց տևական ժամանակ, ըստ փաստաբանի, քննարկվել է, նաև սմս հաղորդագրություններ կան, որ նույնիսկ առաջարկել է՝ միասին գնալ ԶԱԳՍ՝ ամուսնալուծվեն, սակայն տարբեր պատճառներով չէր լինում, բայց վերջնական դիրքորոշումն ամուսնալուծության մասին, ըստ փաստաբանի, Տաթևը պետք է Նարեկին հայտներ՝ դեպքի օրը։ Թե արդյոք փաստացի ամուսնության ժամանակ բռնության դեպքեր եղե՞լ են՝ փաստաբանը նշեց, որ նման դեպքերը մի քանիսն են, առանձին քրեական գործ է քննվում դատարանում՝ ծեծի, սպառնալիքների դեպքերի վերաբերյալ։ Իսկ թե նախկինում պաշտպանության միջոցներ եղե՞լ են, Տաթևիկ Աբրահամյանը բարձրաձայնու՞մ էր՝ փաստաբանը նշեց, որ նման դեպք արձանագրված եղել է, մեկ անգամ դիմել է ոստիկանություն, սակայն հաշտության հիմքով քրեական գործը կարճվել է։

Ինչ վերաբերում է երեխային, ապա նա գտնվում է մորական տատի և պապի հետ, խնամակալ է ճանաչված պապը, կան քաղաքացիական գործեր, որոնցով ևս, ըստ փաստաբանի, առկա է հոգեբանական փորձաքննության եզրակացություն, որով անհնարինություն է փաստվել։ Տաթևիկ Աբրահամյանը դեպքի ժամանակ հղի է եղել, սակայն, նկատի ունենալով, որ վաղաժամ հղիություն է եղել՝ երեք շաբաթական, ուստի, գենետիկական նույնականացում չի ստացվել։ Անդրադառնալով գործի՝ ուղղորդված քննության, ճնշումների մասին գնահատականներին՝ նկատի ունենալով նաև, որ տուժողի հայրը ոստիկանության պաշտոնյա էր նախկինում՝ Սուքիասյանը նշեց՝ «Սպանությունը կա։ Ստացվում է՝ աղջիկը չի՞ մահացել, աղջիկն ինքն իրեն մահացե՞լ է։ Ախր այդպես չի էլի։ Լավ, Ավետիք Աբրահամյանն ուղղորդում է, որ ի՞նչ անի, բազմամյա սպա է, փորձառու ոստիկան է, պետք է ասի՝ ուրիշի արածը բերեք դրեք փեսայի վրա՞։ Անտրամաբանական բաները չեմ կարող վերլուծել»։ Թե, ի վերջո, ինչն էր սպանության շարժառիթը՝ Սուքիասյանը նշեց, որ այդ մասին մանրամասն կխոսի ճառում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 2812 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am