Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck

CivilNetCheck-ի հաղորդմամբ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին պնդել է, թե 1994-ի զինադադարից ի վեր Լեռնային Ղարաբաղի մասով քննարկված բոլոր տարբերակները ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում։

«Զինադադարի հաստատումից ի վեր բոլոր քննարկված տարբերակներն այս կամ այն կերպ ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում»։

«Մեծ հաշվով զինադադարի հաստատումից ի վեր քննարկված բոլոր տարբերակները, կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական առաջարկ, կլինի ընթացիկ քննարկվող բան, այս կամ այն կերպ ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում։ Սա անվիճարկելի փաստ է»,- հայտարարել է Միրզոյանը։

Նա հավելել է, թե քննարկվել է միայն մեկ տարբերակ, որը դա չի ենթադրել. «Բայց դա էլ ենթադրել է փոխանակում Մեղրու հետ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սուրբ տարածքի հետ փոխանակում Լեռնային Ղարաբաղի»։

Միրզոյանը պնդել է, թե սրանք հանրահայտ փաստեր են՝ նույնիսկ առանց բանակցային փաստաթղթերը հրապարակելու։

Իշխանության նոր թեզը

Թեզը, որ 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի դեկտեմբերի 23-ին:

Ուշագրավ է, որ եթե արտգործնախարար Միրզոյանը նշում է քննարկված գոնե մեկ տարբերակ, որ չի նախատեսել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ապա ըստ Փաշինյանի, «նման որևէ տարբերակ չի եղել»։

Սակայն այս թեզը նոր չէ: 2023-ից սկսած իշխող թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար պնդում էր, թե 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի համար միայն Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության տարբերակն է դիտարկել։ Հայտարարությանը #CivilNetCheck-ը մի քանի անգամ անդրադարձել է։

Իսկ ի՞նչ էին իրականում նախատեսում քննարկված տարբերակները

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի նշած տարբերակին՝ Լեռնային Ղարաբաղը Մեղրիի հետ փոխանակելու մասին, ապա այս մասին տարբեր քննարկումներ են եղել 1990-ականների վերջին, որի մասին որոշ մանրամասներ կան լրագրող Թաթուլ Հակոբյանի Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի կայքում: Ըստ դրա՝ 1999-ին քննարկվել է Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակ, սակայն այն մերժվել է հայկական կողմից։

2001-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Քի Վեսթում ներկայացրին կարգավորման տարբերակ, որը նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի միացում Հայաստանին։ Այդ տարբերակով նախատեսվում էր Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով միջանցքով միացնել Հայաստանին։ Իսկ Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով (sovereign passage) կապի հնարավորություն էր ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս էին գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր յոթ շրջաններից՝ բացի 20 կիլոմետրանոց միջանցքic: Փաստացի ոչ թե տրվում էր ամբողջ Մեղրին, այլ 8 մ լայնությամբ սուվերեն անցում։ Այս տարբերակը, սակայն, մերժել է Բաքուն։

Գործող իշխանությունները չեն նշում նաև բանակցային գործընթացի վերջին 15 տարվահիմնական՝ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերի մասին, որոնցում հստակ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի (պլեբիսցիտ) միջոցով, որը պետք է անցկացվեր ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը:

«Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»,- նշված էր Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում։

Սակայն ուշագրավ է հատկապես Կազանյանը փաստաթուղթը։

2011-ին ն Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կազանում առաջարկել էր ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ փաստաթուղթ, որը բանակցվել էր շուրջ երեք տարի։ Դրանով նախատեսվում էր 5+2 ձևաչափով շրջանների հանձնում Ադրբեջանին։

Համաձայն փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու էր «Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով»։

Այն նախատեսելու էր ցանկացած կարգավիճակի հնարավորություն: Այնուհետև նշվում էր, որ ԼՂԻՄ տարածքը ստանում էր ժամանակավոր միջանկյալ կարգավիճակ, յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, Լաչինում տրամադրվում է միջանցք ԼՂ-ն Հայաստանին միացնելու համար։

Մանրամացները սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
ԿԱՐԴԱՑԵՔ. Ադրբեջանը կարող է օկուպացնել Հայաստանը 2025-2026 թվականներին. ամերիկյան Army Times ռազմական պարբերականի կանխատեսումը Համաճարակաբանը նշել է մետապնևմովիրուսի և սեզոնային գրիպի տարբերությունները Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել Սուրեն Պապիկյանին բարդ ժամանակներ են սպասվում Սրբազանը կոչով դիմել է հայությանը Երևանում հնդիկ տղամարդն իր համաերկրացուն դանակի հինգ հարված է հասցրել՝ օրը ցերեկով՝ դպրոցի մոտակայքում Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով իրենց տներն են կորցնում կինոաստղեր ու այլ հայտնիներ Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ․ Էդուարդ Աբրահամյան «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով Փաշինյանը այսօր վախեցած բացատրում է, թե որն է Արևմտյան Հայաստանը Հասկացանք, որ Հաղթանակ թաղամասին 4 ֊րդ ԳՅՈւՂ են ասում, բայց դա չի նշանակում որ այդ թաղամասի փողոցների փոսերը պիտի հող ու ավազով ծածկեք Փորձում է տեղ զբաղեցնել քաղաքական մայրուղու վրա․ Միկոյանը՝ Արամ Սարգսյանի մասին 18+․ «Ինչքան էլ քեզ ․․․-ի տեղ դնես, պատասխան տալու ես»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջում Ամեն անգամ ՔՊԿ վերնախավի՝ Սայաթ-Նովա փողոցի գրասենյակ ժամանելուց քաղաքացիների մեքենաները քաշքշում են Փաշինյանն ազդարարեց Հայաստանի ուկրաինացման (ոչնչացման) գործընթացի մասին. ինչո՞ւ է նա գնում այդ քայլին Пашинян окончательно отказывается от Карабаха и не получает ничего Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Աբովյանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի չինական ձեռնարկությունների դեմ՝ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am