Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 8-ին, անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում Դիլիջանի քաղաքային զբոսայգուց «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Մինչ համայնքային ոստիկանները փորձում էին պարզել երեխայի ինքնությունը Դիլիջանի հիվանդանոցում պարզել են, որ նա Դիլիջան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 16-ամյա Ալեքս Գ․-ն է։

Երեխայի ինքնության այս տեղեկությունը Դիլիջանի հիվանդանոցից հայտնել են ոստիկանության Դիլիջանի բաժին։

Մինչ Դիլիջանի ոստիկանները փորձում էին պարզել նաև որտեղ և ինչ հանգամանքներում է երեխան վնասվածքներ ստացել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Դիլիջանի քաղաքային զբոսայգում Ալեքս Գ․-ին ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել է Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Նորիկ Հ․-ն և ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների այդ ամենին մասնակցել է նաև Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Հրաչ Ա․-ն։

Տավուշի մարզի քրեական ոստիկանները տեղեկությունը փոխանցել են համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին, որպեսզի ձեռնարկեն անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումեր նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ալեքս Գ․-ն արդեն տեղափոխվել է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այսօր՝ հունվարի 9-ին, Դիլիջանում ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Սաղ Դիլիջանն է խոսում, որ էս վիճաբանությունը մի ժամից ավել տևել է ու այդ մասին իմացել են Դիլիջանի ոստիկանության թաղայինները, բայց ոչ էլ բարեհաճել են գան էդ ամենը կանխեն։ Եթե նրանք տեղում լինեին ու օպերատիվ արձագանքեին, մի անգամից կարային դրա դեմն առնեին, իսկ հիմա երեխան ծայրահեղ ծանր ընկել է բժիշկների ձեռքը, ու նրանք ամեն ինչ անում են, որպեսզի երեխայի կյանքը փրկեն։ Դիլիջանում կարծես ոստիկանությունը տեղում չլինի։ Թողնես մենակ գլուխ գովան, թե անտառահատումների դեմն են առնում։ Անտառահատումների դեմը պարեկները լավ էլ առնում են։ Դուք ձեր գործով զբաղվեք, կանխեք ու նախականխեք նման դեպքերը, որ երբ երեխաները չնչին բանից տաքանում են իրար են «մորթում» կինոյի նման թաղայինները գալիս հարց ու փորձ են անում, ով ինչ է տեսել, ինչ լսել։ Մենք հիմա մեր քաղաքում տեսնում ենք, որ համայնքային ոստիկանները տեղում դոփում են, ինչի պատճառով էլ մեր երբեմնի անվտանգ քաղաքը դառնում է վտանգավոր»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
ԿԱՐԴԱՑԵՔ. Ադրբեջանը կարող է օկուպացնել Հայաստանը 2025-2026 թվականներին. ամերիկյան Army Times ռազմական պարբերականի կանխատեսումը Համաճարակաբանը նշել է մետապնևմովիրուսի և սեզոնային գրիպի տարբերությունները Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել Սուրեն Պապիկյանին բարդ ժամանակներ են սպասվում Սրբազանը կոչով դիմել է հայությանը Երևանում հնդիկ տղամարդն իր համաերկրացուն դանակի հինգ հարված է հասցրել՝ օրը ցերեկով՝ դպրոցի մոտակայքում Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով իրենց տներն են կորցնում կինոաստղեր ու այլ հայտնիներ Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ․ Էդուարդ Աբրահամյան «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով Փաշինյանը այսօր վախեցած բացատրում է, թե որն է Արևմտյան Հայաստանը Հասկացանք, որ Հաղթանակ թաղամասին 4 ֊րդ ԳՅՈւՂ են ասում, բայց դա չի նշանակում որ այդ թաղամասի փողոցների փոսերը պիտի հող ու ավազով ծածկեք Փորձում է տեղ զբաղեցնել քաղաքական մայրուղու վրա․ Միկոյանը՝ Արամ Սարգսյանի մասին 18+․ «Ինչքան էլ քեզ ․․․-ի տեղ դնես, պատասխան տալու ես»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջում Ամեն անգամ ՔՊԿ վերնախավի՝ Սայաթ-Նովա փողոցի գրասենյակ ժամանելուց քաղաքացիների մեքենաները քաշքշում են Փաշինյանն ազդարարեց Հայաստանի ուկրաինացման (ոչնչացման) գործընթացի մասին. ինչո՞ւ է նա գնում այդ քայլին Пашинян окончательно отказывается от Карабаха и не получает ничего Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Աբովյանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի չինական ձեռնարկությունների դեմ՝ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am