Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հաջիզադեն X սոցիալական ցանցի իր էջում գրել է.
«Իսկ իրականում ի՞նչ է նշանակում այս ամենը։ Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի բարձր խոսեն, քան խոսքերը։ Հետաքրքիր է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» խուսափում է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն տարրից՝ հարգանք պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»: