Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի չինական ձեռնարկությունների դեմ՝ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար
Մեծ Բրիտանիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների դեմ՝ անօրինական միգրացիայի խնդրի հետ կապված։ Այս մասին BBC-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։
Նա ասել է, որ Չինաստանն արտադրում է շարժիչների մեծ մասը փչովի նավակների համար, որոնք տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ օգտագործում են ամեն տարի Լա Մանշով Մեծ Բրիտանիա անցնելու համար:
«Բացարձակապես պատժամիջոցներ կկիրառվեն: Եթե դուք նայեք այս նավակներին և ինքներդ ձեզ հարցնեք, թե որտեղից են շարժիչները, որտեղից է գալիս ռետինը, ապա այն ընկերությունները, որոնք դա անում են, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», - ասել է Լամմին: