Հայտնի է՝ ինչ է լինելու Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթում
Կիևին ԱՄՆ-ի 500 միլիոն դոլար արժողությամբ նոր օգնության փաթեթը կներառի հակաօդային պաշտպանության հրթիռներ, «օդ-երկիր» զինամթերք և սարքավորումներ F-16 կործանիչների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ որպես ուկրաինական կողմի ռազմական կարողությունների ուժեղացման միջոցառումների մաս՝ մինչ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։