ՌԴ–ի համար թանկ են հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ․ Պեսկով
Ռուսաստանի համար թանկ են իր հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և կանի ամեն ինչ երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մեր լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի զարգանան», - ասել է Պեսկովը լրագրողներին: