Կալիֆորնիայի նահանգապետը արձագանքել է Թրամփի՝ անտառային հրդեհների ֆոնին քննադատությանը
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նահանգում անտառային հրդեհների մասին նրա մեկնաբանություններից հետո և կոչ է արել նրան հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ Թրամփը փորձում է քաղաքականացնել արտակարգ դրությունը, հայտնում է CNN-ը։
Նա հայտարարել է՝ հրդեհները «բառացիորեն ստիպում են մարդկանց փախչել», կորցնել գույքը, «երեխաները կորցրել են դպրոցները, տներն ամբողջությամբ քանդվել են, եկեղեցիներն այրվել են», մինչդեռ Դոնալդ Թրամփը փորձում է «քաղաքականացնել դա»: