«Էս մարդը իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում». Նիկոլ Փաշինյանը՝Վիգեն Սարգսյանին

«Առաջին ընթերցման ժամանակ  ցինիկ եզրափակիչ խոս քից հետո Պաշտպանության նախարարի բացակայությունը տարօրինակ է, որին անդրադառնալու առիթ մինչև այս պահը չեմ ունեցել: Սա առաջին առիթն է, և ես պետք է մի շարք հարցադրումներ անեմ:Պաշտպանության նախարարն այս ամբիոնից արեց մի շարք հայտարարություններ, որոնք, թույլ տվեք ասել, խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանը մնում ա, էս ամբիոնից ասում ա՝ ես՝ որպես քաղաքական գործիչ, ես՝ քաղաքական գործիչս: Այ ժողովուրդ ջան, էս մարդը իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում, ԱԺ նախագահի ընդունարանից դուրս ա եկել, մտել ա Պաշտպանության նախարարի ընդունարան, այնտեղից դուրս ա եկել, մտել ա նախագահականում ինչ-որ հարկի ընդունարան, հետո տակի հարկի ընդունարան, հիմա եկել, կանգնել ա դեմներս, ասում ա՝ ես քաղաքական գործիչ եմ: Իր քաղաքական գործունեության ընթացքում վերջին անգամ էս մարդը ժիվոյ քաղաքացի երբ ա տեսել, բացի էն քաղաքացիներից, որոնց նախագահականում զննում են, ինչ հարց պետք ա տան, գրում տալիս են, ինչ պատասխան պետք ա տան, գրում տալիս են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: «Վիգեն Սարգսյանը եկել ու ԱԺ ամբինոից հոխորտում է քաղաքական ուժերի հասցեին: Հաջորդը, ասում ա՝ ինչ պայմաններում ես ծառայել եմ հայոց բանակում, նույն պայմաններում ծառայություն եմ առաջարկում ՀՀ քաղաքացիներին: Այսինքն՝ Վիգեն Սարգսյանն առաջարկում է, որ հազարավոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ: Վիգեն Սարգսյանը, ինչպես չակերտավոր քաղաքական գործունեությունը, նույնպես էլ բանակային ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես ռեֆերենտ»,- ասաց  Փաշինյանը: Վիգեն Սարգսյանն այսօր էլ, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է և աշխատում է Պաշտպանության նախարարի կաբինետում:«Իմիջիայլոց, հաշվի առեք, որ երեք ուժային կառույցներից երկուսի ղեկավարների կաբինետում այս պահին աշխատում են Սերժ Սարգսյանի ռեֆերենտները: Եվ նրանցից ոչ մեկը թող չհամարձակվի այս ամբիոնից հայտարարել, որ քաղաքական գործիչ է: Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ էնքան հաց ու պանիր պետք է ուտեք, իսկ ձեր նուրբ քիմքը, կարծում եմ, հաց ու պանրին չի դիմանա, ժոգա կստանաք և կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք: Ձեր նուրբ քիմքը կարմիր և սև իկրային ավելի սովոր է»,- նշեց Փաշինյանը:Նրա խոսքով՝ այս քննարկումների ֆոնին հարց առաջացավ՝ Վիգեն Սարգսյանն ընդհնարապես ծառայել է, թե ոչ:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր Ինչու՞ էր դատավորը 1 ժամ ձգձգում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հրապարակումը․ Արամ Օրբելյան (video) «Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am