Ի՞նչ եղավ ազատ տնտեսական գոտու ճակատագիրը․ Հայաստանը հրաժարվե՞լ է դրանից․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տարեվերջին հայտարարվեց հայ-իրանական սահմանի անձնագրային անցակետում հայ սահմանապահների ծառայության մեկնարկի մասին, դեռեւս հոկտեմբերի 7-ին Պուտին-Փաշինյան հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եւ ըստ իս, նաեւ խոշոր իմաստով ռուս-իրանական հարաբերության համատեքստում: Հայ-իրանական սահմանի առնչությամբ սակայն կա մեկ այլ հարց, որը սակայն կարծես թե մատնվել է մոռացության: Արդեն մոտ տասնամյակ առաջ Հայաստանի կառավարությունը հայտարարեց հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրության մասին:

2018-ից հետո այդ առնչությամբ եղան ինչ որ բացահայտումներ, կապված հողերի օտարման գործընթացում ապօրինությունների հետ: Լավ է, որ եղան այդ բացահայտումները, որովհետեւ, եթե եղել են ապօրինություններ, պետք է լինի դրա համար պատասխան տվող, կամ պատասխան տվողներ: Սակայն, ի՞նչ եղավ ազատ տնտեսական գոտու ճակատագիրը: Հայաստանը հրաժարվե՞լ է դրանից: Հրաժարվե՞լ է այդ ծրագրից ու մտադրությունից: Եթե բանը իրավական գործընթացներն են, ապա դրանց կարեւորությամբ հանդերձ, այդուամենայնիվ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք չխանգարեն ըստ իս առավել կարեւոր գործին՝ ազատ տնտեսական գոտու ձեւավորմանը: Երբ մենք խոսում ենք Սյունիքի անվտանգության մասին, մենք պետք է արձանագրենք նաեւ, որ այդ անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկը պետք է լինի տնտեսությունը եւ տնտեսական շահերի համադրումը:

Տվյալ պարագայում Իրանի հետ, իսկ Իրանի միջոցով նաեւ այլ տնտեսական ուղղությունների, որոնք կներառեն Հայաստանի համար շահընկեր այլ երկրներ, օրինակ Հնդկաստան, Ծոցի երկրներ: Սա իհարկե բարդ քաղաքական ու դիվանագիտական աշխատանք ենթադրող գործընթաց է, բայց անվտանգությունը, առավել եւս ժամանակակից համաշխարհային քաոսի պայմաններում, պահանջում է հենց այդ բարդ աշխատանքը կատարելու կարողություն: Դեռեւս 2021 թվականին արտահայտվել եմ, որ ըստ իս, պետք է մշակել նաեւ հանրային, տնտեսական նշանակության մի գաղափար, որը թույլ կտա Հայաստանի ռազմավարական նշանակության քաղաքներից մեկի՝ Մեղրու շուրջ համահայկական ներուժի հասցեական ներգրավում, այդ միջոցով ձեւավորելով անվտանգության համակարգի լրացուցիչ մի շերտ»։

 

դիտվել է 207 անգամ
Լրահոս
ԿԱՐԴԱՑԵՔ. Ադրբեջանը կարող է օկուպացնել Հայաստանը 2025-2026 թվականներին. ամերիկյան Army Times ռազմական պարբերականի կանխատեսումը Համաճարակաբանը նշել է մետապնևմովիրուսի և սեզոնային գրիպի տարբերությունները Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել Սուրեն Պապիկյանին բարդ ժամանակներ են սպասվում Սրբազանը կոչով դիմել է հայությանը Երևանում հնդիկ տղամարդն իր համաերկրացուն դանակի հինգ հարված է հասցրել՝ օրը ցերեկով՝ դպրոցի մոտակայքում Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով իրենց տներն են կորցնում կինոաստղեր ու այլ հայտնիներ Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ․ Էդուարդ Աբրահամյան «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով Փաշինյանը այսօր վախեցած բացատրում է, թե որն է Արևմտյան Հայաստանը Հասկացանք, որ Հաղթանակ թաղամասին 4 ֊րդ ԳՅՈւՂ են ասում, բայց դա չի նշանակում որ այդ թաղամասի փողոցների փոսերը պիտի հող ու ավազով ծածկեք Փորձում է տեղ զբաղեցնել քաղաքական մայրուղու վրա․ Միկոյանը՝ Արամ Սարգսյանի մասին 18+․ «Ինչքան էլ քեզ ․․․-ի տեղ դնես, պատասխան տալու ես»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջում Ամեն անգամ ՔՊԿ վերնախավի՝ Սայաթ-Նովա փողոցի գրասենյակ ժամանելուց քաղաքացիների մեքենաները քաշքշում են Փաշինյանն ազդարարեց Հայաստանի ուկրաինացման (ոչնչացման) գործընթացի մասին. ինչո՞ւ է նա գնում այդ քայլին Пашинян окончательно отказывается от Карабаха и не получает ничего Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Աբովյանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի չինական ձեռնարկությունների դեմ՝ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am