Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի աշխատանքի երկարացման համար հատկացրել ենք 160 մլն դոլար․ ՏԿԵ նախարար
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկրորդային երկարացման նախագծի իրականացման աշխատանքները հաջողությամբ իրականացվում են։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 9-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքերի նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա տեղեկացրել է, որ այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել 165 մլն դոլար։ Պաշտոնյան պարզաբանել է, որ կառավարությունը տարբերակներ է քննարկում, եւ հաշվի են առնվելու թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական հանգամանքները, ինչպես նաեւ այն ժամկետը, որի ընթացքում հնարավոր կլինի ատոմակայանը շահագործման մեջ մտցնել։