Հայաստանի և Փաշինյանի խիստ հակասող շահերը․ հրաժարական, արտահերթ ընտրություններ կամ ցնցումներ․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ալիևը հայտարարեց, որ պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ ու այն դարձնելու է «Արևմտյան Ադրբեջան»։ Նա Նիկոլ Փաշինյանին առաջարկում է դա անել սեփական ձեռքերով՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրը լուծել ուժով։
Դատելով ամենից՝ Փաշինյանն ընտրել է ՀՀ–ն ներսից ապամոնտաժելու Ալիևի առաջարկը։ Իր դրսի տերերը Բայդենի գլխավորությամբ «մահանում» են, բայց Փաշինյանի գիծը մնում է նույնը, քանզի դա իր սեփական կաշին փրկելու միակ տարբերակն է։
Համաձայն այդ գծի՝ Հայաստանը պետք է դառնա հակառուսական ու հակաիրանական։ Արցախը հանձնելն առաջին փուլն էր։ Հիմա Փաշինյանի համար եկել է Հայաստանը հանձնելու փուլը։
Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրենց «խաղաղության» օրակարգը տապալվել է։ Ու որպես «մխիթարանք» և անվտանգության ապահովման «երաշխիք» հայտարարում է այն մասին, որ շուտով կարող է ԱՄՆ–ի հետ ռազմավարական երկխոսությունը բարձրացվի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն էլ հավանություն է տալիս «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Այս ամենն արվում է քարոզչական փուչիկը փչելու համար։ ԱՄՆ–ը և ԵՄ–ն անվտանգության ոչ մի երաշխիք չեն կարող ու չեն ուզում տալ Հայաստանին։ Իրենց խնդիրը ՌԴ–ին ու Իրանին վնասելն է։ Եթե դրա համար պետք է զոհաբերվի Հայաստանը, ապա իրենք խնդիր չեն տեսնում։ Հայաստանի կործանման հարցում խնդիր չի տեսնում նաև Նիկոլ Փաշինյանը, ում ապահով ապաստանն արևմտաթուրքական շրջանակները, «ա լյա» Տիխանովսկայա, խոստացել են միայն հակառուսական ու հակաիրանական կուրսը մինչև վերջ տանելու դեպքում։
«Ռազմավարական գործընկերության» և «ԵՄ–ին անդամակցելու» բլեֆները նաև ներքին փոքրացող պողոսաքանակի համար են արվում՝ «Քանի հոգու էլ խաբենք ու հիմարի տեղ դնենք՝ էլի «քյար» է» տարբերակով։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի սպանդանոց՝ սեփական կաշին փրկելու համար։ Հայաստանն այս պայմաններում ունի այլընտրանք․
–քաղաքական «սպանդանոց» տանել Նիկոլ Փաշինյանին,
–Ռուսաստանի հետ վերականգնել դաշնակցային ու ռազմավարական կապերը,
–հայ–ադրբեջանական հարաբերությունները կարգավորել բացառապես ռուսական միջնորդությամբ՝ 2020–ի նոյեմբերի 9–ին ու դրան հաջորդած ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ձեռքբերված եռակողմ համաձայնությունների շրջանակներում,
–Իրանի հետ խորացնել կապերը, իրականացնել համատեղ զորավարժություններ,
–աշխատել Հայաստանը կոմունիկացիոն խաչմերուկ դարձնելու ուղղությամբ, ինչը կարող է դառնալ իրական խաղաղության կարևորագույն երաշխիքներից մեկը։
Հ․Գ․։ Նիկոլ Փաշինյանը կա՛մ անձնական անվտանգության երաշխիքներով պետք է հրաժարական տա ու փախչի այստեղից, կա՛մ Հայաստանին սպասում են լրջագույն արտաքին ու ներքին ցնցումներ, որոնց մեր պետությունը կարող է չդիմանալ։
ՀՀ բոլոր առողջ ուժերի խնդիրը պետք է լինի Փաշինյանին անցնցում հեռացնելը։ Տարբերակներից մեկը Փաշինյանի հրաժարականն է՝ արտահերթ ընտրությունների անցկացմամբ»։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
ԿԱՐԴԱՑԵՔ. Ադրբեջանը կարող է օկուպացնել Հայաստանը 2025-2026 թվականներին. ամերիկյան Army Times ռազմական պարբերականի կանխատեսումը Համաճարակաբանը նշել է մետապնևմովիրուսի և սեզոնային գրիպի տարբերությունները Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել Սուրեն Պապիկյանին բարդ ժամանակներ են սպասվում Սրբազանը կոչով դիմել է հայությանը Երևանում հնդիկ տղամարդն իր համաերկրացուն դանակի հինգ հարված է հասցրել՝ օրը ցերեկով՝ դպրոցի մոտակայքում Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով իրենց տներն են կորցնում կինոաստղեր ու այլ հայտնիներ Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ․ Էդուարդ Աբրահամյան «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով Փաշինյանը այսօր վախեցած բացատրում է, թե որն է Արևմտյան Հայաստանը Հասկացանք, որ Հաղթանակ թաղամասին 4 ֊րդ ԳՅՈւՂ են ասում, բայց դա չի նշանակում որ այդ թաղամասի փողոցների փոսերը պիտի հող ու ավազով ծածկեք Փորձում է տեղ զբաղեցնել քաղաքական մայրուղու վրա․ Միկոյանը՝ Արամ Սարգսյանի մասին 18+․ «Ինչքան էլ քեզ ․․․-ի տեղ դնես, պատասխան տալու ես»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջում Ամեն անգամ ՔՊԿ վերնախավի՝ Սայաթ-Նովա փողոցի գրասենյակ ժամանելուց քաղաքացիների մեքենաները քաշքշում են Փաշինյանն ազդարարեց Հայաստանի ուկրաինացման (ոչնչացման) գործընթացի մասին. ինչո՞ւ է նա գնում այդ քայլին Пашинян окончательно отказывается от Карабаха и не получает ничего Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Աբովյանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի չինական ձեռնարկությունների դեմ՝ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am