Ոնց որ «Արևմտյան Ադրբեջանը» չի կարող լինի Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստանն էլ չի կարող լինի Արմավիրից այն կողմ․ Փաշինյան

Հերթական շոուում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը քննարկել են 2025 թվականի նորամուտի Նիկոլ Փաշինյանի ուղերձը, իսկ թե ինչու են ընտրել հենց այդ ուղերձը՝ հարցի պատասխանը հնչեցնում են հպարտ դիտարկմամբ, որ ըստ ֆեյսբուքյան էջի վիճակագրության՝ դա ամենադիտվածն է։

«Ուղերձում ես ասում եմ, որ 2024 թվականը շրջադարձային կետ է Հայոց պատմության համար, և «իրական Հայաստանի» հայեցակարգը փոխվելու, վերափոխվելու հայեցակարգը․․․ և այն, որ «իրական Հայաստանը» պետք է դառնա գաղափարախոսություն բոլորիս համար,- վերհիշեց Նիկոլ Փաշինյանը, ապա դիմելով Աննա Հակոբյանին՝ հարցրեց,- Դու ինչպե՞ս ընկալեցիր այդ ամեն ինչը»։

Ի սատարում ամուսնու՝ Աննա Հակոբյանը նշեց․ «Նախ հետաքրքրությունն ուղերձի հանդեպ ես բացատրում եմ բացառապես ուղերձում նշված գաղափարների պաշտպանությամբ, ոչ միայն պաշտպանությամբ․ այլ հասունացել են այդ գաղափարները մեր մեջ, շարքային քաղաքացիներիս մեջ, և դրանով էլ, կարծում եմ, պայմանավորված է այդ մոտ 700 հազարից ավելի դիտումը ամանորյա ուղերձի համար ֆեյսբուքյան էջում»։

Այս ու այլ պարզաբանումներից և կցկտուր պրոլոգից հետո արդեն փոդքաստում Փաշինյան-Հակոբյան դուետը սկսեց քննարկել «իրական Հայաստան»-ի՝ առաջ քաշած իր թեզը։«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է զարգանա՝ նաև դառնալով իրական տարածաշրջանի գաղափարախոսություն։ Որովհետև տեսեք՝ հիմա ինչ իրավիճակ է։ Երբ Ադրբեջանից ժամանակ առ ժամանակ հնչում են հայտարարություններ Հայաստանի Հանրապետության մասին՝ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջան», մենք պետք է շատ հստակ դիրքորոշում որդեգրենք այս խնդրի կամ այս խոսույթի նկատմամբ։

Հայաստանի Հանրապետությունում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ։- պարզաբանեց Փաշինյանը՝ հավելելով,- Կոնցեպտուալ մակարդակում այդ ագրեսիվ հռետորաբանությանը հակակշռելու կամ հակազդելու ձևը ո՞րն է. հենց իրական Հայաստանը դրան հակազդելու և հակակշռելու ձևն է՝ արդեն իսկ արձանագրված միջազգային իրողությունների վրա, որ՝ կան երկրներ՝ իրենց տարածքային ամբողջականությամբ, իրենց ինքնիշխանությամբ, և այդ գիծն անցնելն արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքն ինչ-որ առումով դնել կասկածի տակ»։

Ըստ նրա՝ «իրական Հայաստանի» մասին խոսակցությունն ապալեգիտիմացնում է դիմացինի խոսակցությունն այն մասին, որ ՀՀ-ն ապրելու իրավունք չունի։

«Երբ որ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքով, սահմաններով բան ենք անում, մենք կառուցում ենք մեր անվտանգության հայեցակարգը։ Ասում ենք՝ սա մեր միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մենք այս տարածքից դուրս չունենք նկրտումներ և հավակնություններ։ Հայաստանի Հանրապետության տարածքում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»՝ հենց այս հիմնավորմամբ, և այս կոնցեպտի վրա մենք կառուցում ենք մեր անվտանգությունը, հետևաբար՝ ոչ մեկը մեր պաշտպանվելու և պաշտպանունակ լինելու իրավունքը չի կարող վիճարկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատառմամբ, որ նույնիսկ բանակ կառուցելը պետք է լինի իրական Հայաստանի կոնցեպտի վրա, որպեսզի չթիրախավորվի։

Փոդքաստի հաղորդավարն այս անգամ ևս զուգահեռներ տարավ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պահանջի ու Արևմտյան Հայաստան պատմական հիմնավորման միջև։

«Իրական Հայաստանն իրական տարածաշրջանի մեջ է։ Ոնց որ «Արևմտյան Ադրբեջանը» չի կարող լինի Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստանն էլ չի կարող լինի Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանը Արաքս գետում․․․ Արաքս գետի մոտ ավարտվում է։ Եվ սա մեր անվտանգության կոնցեպտն է։ Մենք սրա վրա ենք կառուցում անվտանգությունը։ Սա այն բանաձևն է, որը մեզ թույլ է տալու մեր միջավայրում ապրել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

դիտվել է 285 անգամ
Լրահոս
ԿԱՐԴԱՑԵՔ. Ադրբեջանը կարող է օկուպացնել Հայաստանը 2025-2026 թվականներին. ամերիկյան Army Times ռազմական պարբերականի կանխատեսումը Համաճարակաբանը նշել է մետապնևմովիրուսի և սեզոնային գրիպի տարբերությունները Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել Սուրեն Պապիկյանին բարդ ժամանակներ են սպասվում Սրբազանը կոչով դիմել է հայությանը Երևանում հնդիկ տղամարդն իր համաերկրացուն դանակի հինգ հարված է հասցրել՝ օրը ցերեկով՝ դպրոցի մոտակայքում Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով իրենց տներն են կորցնում կինոաստղեր ու այլ հայտնիներ Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ․ Էդուարդ Աբրահամյան «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով Փաշինյանը այսօր վախեցած բացատրում է, թե որն է Արևմտյան Հայաստանը Հասկացանք, որ Հաղթանակ թաղամասին 4 ֊րդ ԳՅՈւՂ են ասում, բայց դա չի նշանակում որ այդ թաղամասի փողոցների փոսերը պիտի հող ու ավազով ծածկեք Փորձում է տեղ զբաղեցնել քաղաքական մայրուղու վրա․ Միկոյանը՝ Արամ Սարգսյանի մասին 18+․ «Ինչքան էլ քեզ ․․․-ի տեղ դնես, պատասխան տալու ես»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջում Ամեն անգամ ՔՊԿ վերնախավի՝ Սայաթ-Նովա փողոցի գրասենյակ ժամանելուց քաղաքացիների մեքենաները քաշքշում են Փաշինյանն ազդարարեց Հայաստանի ուկրաինացման (ոչնչացման) գործընթացի մասին. ինչո՞ւ է նա գնում այդ քայլին Пашинян окончательно отказывается от Карабаха и не получает ничего Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Աբովյանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի չինական ձեռնարկությունների դեմ՝ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am