Կալիֆոռնիայի նահանգապետը պետք է հրաժարական տա հրդեհների պատճառով. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը պետք է հրաժարական տա Լոս Անջելեսում մահասփյուռ հրդեհների պատճառով։
Ինչպես նա գրել է Truth Social սոցցանցում, ԱՄՆ ամենալավ եւ գեղեցիկ շրջանները հիմնահատակ այրվում են։
«Դրանք վերածվել են մոխրի, եւ Գեւին ...-ը պետք է հրաժարական տա։ Այս ամենը նրա մեղքն է»,- ավելացրել է նորընտիր նախագահը։ Նա միաժամանակ վիրավորական ձեւով փոխել է նահանգապետի ազգանունը։
Լոս Անջելեսի օկրուգում տասնյակ հազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրաման է մտցվել: Օկրուգի հրշեջների ղեկավարը խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսված են մեկ կամ երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար, բայց ոչ միանգամից չորսի: Իրավիճակը բարդացնող ուժեղ քամիների պատճառով ժամանակավորապես դադարեցվել են ավիաչվերթները, իսկ հրշեջ հիդրանտները Փալիսեյդսի շրջանում հնարավոր չի եղել գործադրել:
Հրդեհներն արդեն անվանվել են Լոս Անջելեսի շրջանի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը։ Մեկ այլ խոշոր հրդեհ՝ Իթոն Ֆայրը, Ալթադենա շրջանում այրել է ավելի քան 10 հազար հեկտար եւ սպառնում է մոտ 13 հազար շենքերի անվտանգությանը: