Չադում ահաբեկիչները փորձել են հարձակվել նախագահական պալատի վրա, կա 19 զոհ
«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձել են հարձակում իրականացրել Չադի մայրաքաղաք Նջամենայում գտնվող նախագահական նստավայրի վրա, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Հարձակման հետևանքով կա 19 զոհ, հաղորդվում է վիրավորների մասին:
Ըստ աղբյուրի՝ հարձակման պահին Չադի նախագահ Մահամաթ Իդրիս Դեբին պալատի տարածքում է եղել։
Ենթակառուցվածքների նախարար Ազիզ Մահամաթ Սալեհը հայտարարել է, որ իրավիճակը երկրում վերահսկելի է։ Անվտանգության ուժերը լիովին վերահսկում են նախագահական պալատի տարածքը: