Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և այժմ գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է նրա կինը՝ «Russia Today» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Մինչև վերջ չէի ցանկանում, բայց քանի որ լրագրողներն արդեն սկսել են զանգահարել, ինքս կգրեմ: Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է վերապրել է և կոմայի մեջ է, Ինչպես շատերը գիտեն, նրա սիրտը շատ վաղուց ծանր հիվանդ էր»,-գրել է նա` ներողություն խնդրելով, որ վերակենդանացման բաժանմունքից իր տառապանքների հետ չի կարողանում ակտիվ լինել սոցցանցերում:
Նա նաև գրել է, որ Տիգրանի մայրը և իր մայրը իրենց հետ միասին են ապրում:
Մարգարիտա Սիմոնյանը նաև գրել է, որ անհնար է նկարագրել Տիգրանի մոր ապրումները. մայր, որն ընդամենը երկու տարի կորցրել է ավագ որդուն և հիմա սպասում է, որ Աստված ողորմած կգտնվի իր կրտսեր որդու նկատմամբ…
RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն իր ամուսնու` Տիգրան Քեոսայանի երկրպագուներին և բոլոր մտահոգ մարդկանց խնդրել է աղոթել նրա առողջության համար։
«Բոլոր նրանց, ովքեր սիրում են Տիգրանին, կհամարձակվեմ խնդրել աղոթել նրա համար»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։