Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին շրջանում նախընտրական տրամաբանության մեջ Փաշինյանը որոշ նկարներ կամ տեսահոլովակներ է հրապարակում տարբեր ճանապարհներից՝ «ինչպես և խոստացել էի» հեշթեգի ներքո: Սակայն պարզվում է նույնիսկ ճանապարհ վերանորոգելու, այլ կերպ ասած՝ ասֆալտի հարցում են այս իշխանությունները ձախողվել: Անընդհատ տեղեկություններ են հրապարակվում ասֆալտի խայտառակ որակի, կարճ ժամանակում քանդված ճանապարհների, տրված խոստումների չկատարման և այլնի մասին:
Օրինակ՝ 2024 թվականի մայիսի 27-ի ջրհեղեղից վնասվել էին միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի բազմաթիվ հատվածներ։ Ի պատասխան լրագրող Ոսկան Սարգսյանի հարցման, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել է, որ ճանապարհի վնասված հատվածները կվերականգնվեն 2025 թվականի առաջին կիսամյակում, իսկ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ ճանապարհի քանդված եզրը կվերականգնվի մինչև 2024 թվականի ավարտ։ 2024 թվականն ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումն այդպես էլ չավարտվեց:
Հաջորդը. սոցցանցերի օգտատերերը գրում են, որ դեկտեմբերի 22-ին Վանաձոր-Ալավերդի Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրում՝ Թումանյանից մոտավորապես 7-8 կիլոմետր դեպի Ալավերդի, մայրուղուց մի նեղ հատված պոկվել է ու թափվել ձորը: Դրանից ավելի քան երկու շաբաթ անց էլ՝ հունվարի 6-ի դրությամբ, ինչպես տեղացիներն են վկայում, ճանապարհի այդ հատվածում ոչինչ չէր արվել, միայն պարեկային մեքենան էր հերթապահում:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը