Շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․
«Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։
Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»:
Սա ուղիղ ցիտատ է, ընկերներ։
- ալիևը ռազմական ճանապարհով Սյունիքի միջանցքի մասին է խոսում, կամ նիկոլ եղբոր հետ համագործակցելու ձեռք-ձեռքի տալով
-խոսում է՝ հաջորդ քայլը Հայաստանը ոչնչացնելու մասին։ Անվանելով Հայաստանը ֆաշիստական երկիր, բնականաբար իրականացնելով ըստ իրեն՝ Նյուրնբերգյան դատավարություն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր սիրել և պայքարել են Երկիր, պետություն, պետականություն ունենալու, Ազգ մնալու, ապրելու և արարելու համար․․․
Իսկ ընդդիմությունը արդեն ավելի ագրեսիվ պայքարի է դուրս եկել, իրար դեմ․․․ ոչ թե ազգադավ ղեկավարության, հայակործան կառավաման դեմ։
Վերջինս միայն փոխելով կկարողանանք արտաքին թուրքի դեմն էլ առնել, ամուր գործընկերներ ձեռք բերել, ի վերջո իսկապես արժանապատիվ խաղաղություն ունենանք։
Առաջարկս․ կրկնում եմ, շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․․․
Հապաղելը մահ է»։