Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառ

Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:


Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ.Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը հոգենորոգ տոների առիթով և Հայոց Հորը փոխանցեց ամենքի սերն ու նվիրումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն տիար Արմեն Ղազարյանը։

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայոց Հայրապետը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, բարձրորեն գնահատեց Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր ծառայությունն ու նվիրումն ի խնդիր Սուրբ Էջմիածնի առաքելության առավել արդյունավորման ու զորացման։

Այս առնչությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև անցնող տարում Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման՝ Հայ Եկեղեցու և ժողովրդի կյանքում կարևորագույն իրադարձությունների կազմակերպման գործում Մայր Աթոռի աշխարհիկ պաշտոնեության անուրանալի ներդմանը։

Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց Մայր Աթոռի աշխատակիցներին զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին՝ վստահություն հայտնելով նաև, որ մեր ժողովրդի զավակներն աստվածապավինությամբ կարող կլինեն հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահարվերները։

Իր խոսքում Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին հովվական, հոգևոր-խնամատարական և սոցիալական գործունեությամբ իր կարելի ջանքերն է ներդնում ի նպաստ հայ ժողովրդին բաժին հասած դժվարությունների հաղթահարման։
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը՝ հայցելով Երկնավորի օրհնությունն ու շնորհները նրանց ընտանիքներին, որպեսզի ուրախության զգացումով կարողանան ամբողջանվեր ծառայություն բերել Սուրբ Եկեղեցուն և Հայրենիքին։

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Զապորոժիայի վրա հարձակման հետևանքով մահացել է 13 մարդ, վիրավորվել՝ 113-ը Անկանխիկ եղանակով վճարումից կենսաթոշակառուին հետվճար տրամադրելու որոշման ժամկետը երկարաձգվեց Փախստականների հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթից․ Փաշինյան Ի՞նչ եղավ ազատ տնտեսական գոտու ճակատագիրը․ Հայաստանը հրաժարվե՞լ է դրանից․ Հակոբ Բադալյան Լոռիում «Nissan» է կողաշրջվել, 1 մարդ մաhացել է Հայաստանի և Փաշինյանի խիստ հակասող շահերը․ հրաժարական, արտահերթ ընտրություններ կամ ցնցումներ․ Անդրանիկ Թևանյան Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի աշխատանքի երկարացման համար հատկացրել ենք 160 մլն դոլար․ ՏԿԵ նախարար Ադրբեջանի նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան Պետական բյուջեն պարգևավճարներով մսխող Նիկոլ Փաշինյանը ծաղրել է Հայաստանի թոշակառուներին Տրանսպորտի սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները կարող են նույնականացում անցնել Բացահայտում․ Ինչո՞ւ իրավունք չունենք հեռանալ Ռուսաստանից(video) Փաշինյանը ok տվեց Արամ Զ. Սարգսյանի, Խզմալյանի ու այլոց առաջարկին (video) Ալիևն ու Նիկոլը պատրաստվում են Հայաստանի առաջիկա ընտրություններին (video) Փաշինյանը գժվեց կառավարության նիստի ժամանակ․«Բրաբուս ես քշում ու նպաստ ես ստանում,վազն անցի մեզնից» (video) Կառավարությունն ուրիշ դարդ չունի՞․ Աղքատությունը քո ընտրությունն է, գնա աշխատի․ Փաշինյան (video) #ՈՒՂԻՂ․ Ալիևը Թրամփից «դաբռո» է խնդրում Հայաստանի վրա հարձակվելու համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ոնց որ «Արևմտյան Ադրբեջանը» չի կարող լինի Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստանն էլ չի կարող լինի Արմավիրից այն կողմ․ Փաշինյան #ՈՒՂԻՂ․ Աննան եռման ջուր լցրեց հայ ժողովրդի գլխին․ Քրիստինե Վարդանյան (video) «Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար» Կալիֆոռնիայի նահանգապետը պետք է հրաժարական տա հրդեհների պատճառով. Թրամփ Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից Աբովյանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը, վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) Արժանի էինք այս հաղթանակին. Ֆլիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am