Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Տաթևիկ Հայրապետյան

Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ալիևը տարին միշտ մեկնարկում է ծավալուն ելույթով։ Վերջին երկու տարիներին՝ 2023-ին ու 2024-ին, նա խոսել էր հունվարի 10-ին, մոտ երկու ժամ։ Այս անգամ խոսել է երեք ժամ ու մի երկու օր շուտ։ Այս ելույթի որոշ հատվածներ շատ ակտիվ են քննարկվել մեր մեդիա տիրույթում՝ անթաքույց սպառնալիքների պատճառով։ Բայց անկեղծորեն ասեմ՝ մեր դեմ ուղղված բոլոր սպառնալիքները այս կամ այն չափաբաժնով վաղուց արդեն հնչել են թե՛ Ալիևի, թե՛ այլ պաշտոնյաների, և՛ թե իրենց հեռուստաալիքների միջոցով։ Տեսնողը տեսել է, չտեսնողն էլ չտեսնելու է տվել, բայց դրանից իրողությունները չեն փոխվել։

Այդուհանդերձ, այս ելույթը, ավելի ճիշտ՝ հարցուպատասխանը, պարունակում է մի քանի ուշագրավ հայտարարություններ։ Սա ուղղված չէր միայն մեր դեմ, սա ելույթ էր՝ ընդդեմ ԱՄՆ ներկայիս վարչակազմի, որոնց Ալիևը կոչում է «սորոսական», ընդդեմ Ֆրանսիայի, Կանադայի, հատկապես հրաժարական տված վարչապետի, ընդդեմ ԵՄ որոշ երկրների, որոնք դիտորդական քաղաքացիական առաքելություն են իրականացնում ՀՀ-ում, ի վերջո՝ նաև ընդդեմ Իրանի։ Ռուսաստանի հարցում, Ալիևն ավելի զգուշավոր էր։ Ես կներկայացնեմ հատվածներ, որոնք մեր մամուլում տեղ չեն գտել։

Այսպես, Ֆրանսիային անդրադառնալիս նա նշում է․ «Իսլամաֆոբիան և այլատյացությունը, ընդհանուր առմամբ, ֆրանսիական քաղաքական դասի բնորոշ գծերն են։ Եվ ոչ միայն դա։ Ի դեպ, հակասեմիտիզմը նույնպես հայտնի է բոլորին։ Գումարած, կա հայկական ազդեցություն, հայկական լոբբին, և բոլորն ուզում են ներկայանալ հայկական համայնքների առջև և ինչ-որ դիվիդենտներ ստանալ թե՛ հիմա, թե՛ ապագայում․․․Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ազդանշաններ ենք ստանում Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներից՝ կապ հաստատելու համար։ Հիշում եմ, որ դրանք եղել են երեք-չորս տարբեր անձանցից, և մեր պատասխանը միշտ եղել է՝ «պատրաստ ենք»։ Այո, մենք այսօր պատրաստ ենք, բայց ոչ մի տեղ չենք գնալու՝ ոչ Փարիզ, ոչ Բրյուսել։ Եթե ​​մեզ հետ հանդիպելու կարիք ունեք, կարող եք մեզ հետ հանդիպել այստեղ՝ Բաքվում։ Բայց ինչ-որ փուլում կրկին վակուում է ու լռություն է առաջացել․․․Գլխավորն այն է, որ նրանք մեզ ձեռք չտան, չխառնվեն մեր գործերին և չխառնվեն Հարավային Կովկասի գործերին։ Սա արդեն պահանջ է, որը մենք բավականին հստակ ձևակերպում ենք»։

Այսինքն՝ Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում։

Իրանի մասին խոսելիս, տարբեր այլ դրվագների հետ մեկտեղ Ալիևը նաև ակնարկում է, որ Իրանի հոգևոր առաջնորդից ներողություն է ակնկալում․ «Ինչ վերաբերում է գավառական մոլլայի՝ ատելությամբ լցված վերաբերմունքին մեր նկատմամբ, ապա սա առաջին անգամը չէ։ Արդաբիլ քաղաքի այդ մոլլան բազմիցս վիրավորական արտահայտություններ է արել Ադրբեջանի, ադրբեջանցի ժողովրդի, այդ թվում՝ իմ հասցեին։ Այստեղ հարցն այն է, թե ինչպիսին է իրեն այդ պաշտոնում նշանակած անձի վերաբերմունքը այդ հարցում։ Չէ՞ որ նա ինքնուրույն չի եկել այնտեղ նստել։ Մենք շատ լավ գիտենք, թե ով է նրան նշանակել։ Ինչպիսի՞ն է նրա արձագանքը, սատարո՞ւմ է, թե՞ ոչ, և ո՞վ է ներողություն խնդրելու Ադրբեջանից։ Ներողություն կխնդրե՞ն, թե՞ ոչ։ Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ արտահայտված ափսոսանքը բավարար չէ։ Բացահայտ վիրավորանք եղավ՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նախագահներին, մեր ժողովուրդներին, և՛ պաշտոնական միջոցառման ուղիղ եթերի ժամանակ։ Եվ միայն ափսոսա՞նք: Սա, իհարկե, անընդունելի է։ Ուստի կարծում ենք, որ գավառական մոլլան պետք է պատժվի։ Նրան առնվազն պետք է ազատել զբաղեցրած պաշտոնից և ստիպել ներողություն խնդրել Ադրբեջանից․․․»։

ԱՄՆ-ին ներկայիս վարչակազմին Ալիևը փաստորեն կարգում է որպես «սորոսական»։ Դրա հետ մեկտեղ նա նշում է․ «Բայդենի վարչակազմի հիմնական սխալն Ադրբեջանի հարցում այն ​​էր, որ նա ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները վերածեց հայ-ամերիկյան հարաբերությունների զոհի։ Այսինքն՝ նրանք Ադրբեջանին մոտեցան Հայաստան-Ադրբեջան կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, և մինչ այդ ձեռք բերված լավ արդյունքները ստվերվեցին, ինչը առաջին կետն է։ Երկրորդ՝ նրանք անարդար կեցվածք դրսևորեցին Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում, և դա և՛ անարդար էր, և՛ երկակի ստանդարտների վրա հիմնված դիրքորոշում.․․»։

Իմ կողմից հիշեցնեմ, որ հենց ՀՀ իշխանություններն օգնեցին Ալիևին դուրս մղել բոլոր, այդ թվում՝ արևմտյան միջնորդներին Հայաստան-Ադրբեջան գործընթացից»,- գրել է նա։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելես Բոլորին հայտնի է, որ Իրանի շուրջ Իսրայելի հիմնական բազաներից մեկը Ադրբեջանի տարածքն է․ Mehr Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին» Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն Ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը «Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար» Նոր պաշտոնանկություններ են սպասվում Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան Աղազարյանի հիմնած նոր կուսակցության օրակարգում իշխանափոխությունն է. Armlur.am Շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․ Գևորգ Գևորգյան Էրդողանը զանգահարել է Ալիևին Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am