Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։

Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, ինչը և սպասելի էր։

Նախորդ տարվա բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, ինչի արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է։ Նույն գործոններով պայմանավորված՝ դեկտեմբերի աճը ևս բավական ցածր կլինի։ Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու վերաարտահանման ծավալների կտրուկ աճը, գրանցվելով որպես ներքին արտադրանք, հանգեցրել էր նաև տնտեսական ակտիվության աճի արագացմանը։ Ընթացիկ տարում, վերաարտահանման ծավալները մի կողմից էականորեն նվազել են, մյուս կողմից դրանց ավելի քիչ մասն է գրանցվում որպես հայկական արտադրանք, ինչի արդյունքում նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) էականորեն դանդաղել է։

Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել։

Սա նույնպես պայմանավորված է ոսկու վերաարտահանման գործունեության ծավալների նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում, բացի վերոհիշյալից, մյուս հատվածները նույնպես դրսևորում են ցածր աճեր կամ անկումներ, ինչը մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ դա կարող է հանգեցնել տնտեսության ներուժի նվազման։

Մակրոտնտեսական ցուցանիշները կարող են շեղվել կառավարության կողմից կանխատեսված մակարդակներից։

ՏԱՑ-ի՝ նման ցածր ցուցանիշների պայմաններում, տնտեսական աճը տարեվերջին կարող է լինել շատ ավելի ցածր, քան 5.8%-ը, որը դրված է 2025թ. բյուջեի հիմքում։ Բացի այդ, կանխատեսումներից ցածր կարող է լինել նաև գնաճը, որը նույնպես նոյեմբերի դրությամբ բավական ցածր մակարդակում է։ Այս պայմաններում, վտանգվում է հաջորդ՝ 2025թ. բյուջեի սցենարը։

Տնտեսական ակտիվության դանդաղման պայմաններում տնային տնտեսությունների վարկերի ծավալները աճում են բարձր տեմպերով։

Տնտեսական ակտիվության աճը, ինչպես նաև միջին ամսական աշխատավարձերի աճի տեմպը բավական ցածր է վարկերի աճերի համեմատ։ Մասնավորապես, սպառողական և հիպոթեքային վարկերի աճերը կազմում են համապատասխանաբար 30.6% և 25.8%, ինչը անգամներով գերազանցում է բնակչության եկամուտները բնութագրող բոլոր ցուցանիշների աճերին։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելես Բոլորին հայտնի է, որ Իրանի շուրջ Իսրայելի հիմնական բազաներից մեկը Ադրբեջանի տարածքն է․ Mehr Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին» Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն Ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը «Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար» Նոր պաշտոնանկություններ են սպասվում Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան Աղազարյանի հիմնած նոր կուսակցության օրակարգում իշխանափոխությունն է. Armlur.am Շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․ Գևորգ Գևորգյան Էրդողանը զանգահարել է Ալիևին Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am