«Արեւմտյան Ադրբեջան» կազմակերպությունը սպառնալիք է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ․ Միրզոյան
«Արևմտյան Ադրբեջան» կազմակերպությունը ոչ միայն իր հայտարարություններով, այլև՝ կանոնադրական փաստաթղթերով շատ հստակ ցույց է տալիս սպառնալիքներ՝ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա հերթական շինծու և հավակնոտ առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ընդգծեց նա։
