Փաշինյանի արձագանքն Ալիևի հակահայկական հայտարարություններին ցնցող էր

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը «խաղաղության դարաշրջանում» հանձնեց Արցախը՝ դիմացը խոստանալով պահել Հայաստանը «խաղաղության խաչմերուկում»։ Սակայն ակնհայտ էր, որ Փաշինյանի «խաղաղությունը» ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակարգի թելադրմամբ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի աջակցությամբ ու ԵՄ չինովնիկ Շարլ Միշելի միջնորդությամբ Արցախի հանձնումն է՝ այնտեղից ռուսական զորքերի դուրս բերման նպատակով։ Արցախի ու այնտեղի հայերի ճակատագրի վրա բայդենենք թքած ունեն։

Նիկոլը սպասարկում է ոչ թե Հայաստանի շահը, այլ դրսի ուժերի ձեռքում ծառայել ու ծառայում է որպես հակառուսական գործիք, ինչից կարողացան խուսափել, օրինակ, Վրաստանի իշխանությունները։

«Կոլեկտիվ Արևմուտքին» հետաքրքրում են բացառապես հակառուսական քայլերը, իսկ թե ինչ կմնա դրանից հետո Ուկրաինայից, Հայաստանից կամ Սիրիայից, իրենց չի հետաքրքրում։

Հիմա Փաշինյանի դրսի տերերի դարաշրջանն ավարտվում է։ Ալիևը նոր դարաշրջանում ֆաշիստական նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, քանի որ ախորժակն ուտելիս է բացվում, քանի որ Հայաստանը դեռ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Հակառակ պարագայում Ալիևն այդպես չէր հոխորտա։

Ալիևը երեկ բացահայտորեն ցույց տվեց, որ ինքը Փաշինյանի հետ բանակցել է հետևյալ տարբերակով․ Հայաստանը պետք է փուլային ձևով հանձնի իր պետականությունը, որպեսզի ՀՀ-ի տարածքում ձևավորվի «Արևմտյան Ադրբեջան»։ Ըստ Ալիևի՝ կա՛մ Նիկոլը կանի Բաքվի ուզածը կամովին, կա՛մ Ալիևը կհասնի իր ուզածին պատերազմով։
Ալիևը Փաշինյանին առաջարկում է գնալ Հայաստանի պետականության ապամոնտաժման՝ հիմնվելով ուժի իրավունքի և աշխարհի քարտեզի նոր վերաբաժանման խաղի վայրի կանոնների վրա։
Այս պայմաններում Հայաստանն անխուսափելիորեն պետք է արմատապես փոխի վերջին 6 տարվա իր կործանարար քաղաքականությունը, որի հիմքում (հատկապես 2020–ից հետո) դրված է ամեն գնով դրսի ուժերին ծառայելու և հակառուսական, հակաիրանական գործիք դառնալու սկզբունքը։ Այդ դրսի ուժերի առաջին դեմքերը Բայդենի գլխավորությամբ հեռանում են ասպարեզից։ Նիկոլը որբ է մնացել՝ Հայաստանին թողնելով կառափնարանում հայտնվելու հեռանկարը։ Հայաստանն այժմ կանգնած է Նիկոլի միջոցով դրսի ուժերի եփած թունավոր ճաշն ուտելու փաստի առաջ։
Ստեղծված իրավիճակում միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից (հեռացման տարբերակները մի քանիսն են)։ Իշխանափոխությանը պետք է հաջորդի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը վստահություն կառաջացնի մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի մոտ։
Եվ այսպես, նոր պատերազմից ու պետության կորստից խուսափելու միակ տարբերակն իշխանափոխությունն է։ Փաշինյանի հեռացումից հետո միայն հնարավոր կլինի վերադառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավոման եռակողմ ձևաչափին՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան։
Միայն ռուսական միջնորդությամբ ու երաշխավորությամբ է հնարավոր խուսափել կատաստրոֆայից։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին և դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը։ Սա՛ է միակ տարբերակը։ Ոմանց կարող է այն դուր չգալ, ոմանք կարող են հարցեր տալ, բայց այլընտրանքը պետականության կորուստն է։ Սա դաժան, ոչ հաճելի, սակայն իրատեսական մոտեցում է։ Երրորդ տարբերակ, ցավոք սրտի չկա: Տնաբույծ «արևմտամետների» առաջարկներն ընդամենը սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը։

Հ․Գ․։ Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ալիևի հակահայկական հայտարարություններին ցնցող էր։ Նրա խոսքի հիմքում այն միտքն էր, որ Ադրբեջանն այդպես է իրեն պահում, քանզի․․․ Հայաստանն է մեղավոր։ Ըստ նրա՝ Հայաստանն է մեղավոր, որ Ադրբեջանում կարծում են, որ մենք ֆաշիստական երկիր ենք, քանզի այստեղի «որոշ ուժեր» են դրան նպաստում (պարզ է, թե ինչ ուժերի նկատի ունի Փաշինյանը)։ Այսինքն՝ Նիկոլն արդարացրեց Ալիևի հարձակումները՝ խոստանալով կատարել Ալիևի պահանջները։
Նիկոլ Փաշինյանն իր ու իր ընտանիքի փրկության համար պատրաստ է գնալ Հայաստանի ոչնչացման, որպեսզի չդատվի։ Թե հետո քանի Սողոմոն Թեհլերյան կծնվի, արդեն երկրորդական հարց է։ Հայաստանի կորստից հետո արդեն հետաքրքիր չէ, թե ով որ շանը որտեղ կսատկացնի։

Հայաստանն ավելի սիրող, քան Փաշինյանին ատող ուժերը պետք է պատրաստ լինեն Նիկոլին կյանքի երաշխիքներ տալ՝ խաղաղ հեռացման դեպքում։ Հակառակ դեպքում Փաշինյանը սեփական կաշին փրկելու համար Հայաստանի կաշին կքերթի։ Այս մասով էլ պետք է մտածել ու սառը գլխով առաջնորդվել»:

 

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Բոլորին հայտնի է, որ Իրանի շուրջ Իսրայելի հիմնական բազաներից մեկը Ադրբեջանի տարածքն է․ Mehr Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին» Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն Ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը «Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար» Նոր պաշտոնանկություններ են սպասվում Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան Աղազարյանի հիմնած նոր կուսակցության օրակարգում իշխանափոխությունն է. Armlur.am Շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․ Գևորգ Գևորգյան Էրդողանը զանգահարել է Ալիևին Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան Թրամփի երդմնակալությունը հատել սահմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am