Երազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել. Դեմոյանը՝ Ժաննա Անդրեասյանին

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագետ Հայկ Դեմոյանն արձագանքել է ԿԳՄՍԴ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի՝ մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին.

«Ժաննա Անդրեասյանի թաքնված «մշակութային» երեսը։

Ժաննա Անդրեասյանի ասօրվա մամուլի ասուլիսն ավելի շուտ հիշեցնում էր ոլորտում բյուջետային փողերով պատանդներ պահելու հաջող գործընթացի մասին: ԿԳՄՍ համակարգում գործող խայտառակ կոռուպցիոն երևույթների մասին ավանդաբար ոչ մի խոսք: Ժաննան գիտակցաբար չհիշատակեց, որ

• շարունակաբար ոչնչացվել են գրադարաններ, արխիվներ, բնության հուշարձաններ, կրկին վանդալիզմի է ենթարկվել Հանրապետության Հրապարակի հուշարձան շենքերը: Բոլոր այս դեպքերով գրավոր ահազանգերն անպատասխան են մնացել:

• ԿԳՄՍ շարունակել է կոռուպցիոն խայտառակ հիմքերով խոտան դասագրքեր մատակարարել դպրոցներին` խեղաթյուրելով ազգային պատմությունը, մշակույթն ու հիշողությունը, խախտելով երեխաների` որակյալ կրթություն ստանալու իրավունքը:

• Համակարգում շարունակվում է հովանավորչությունը, քրեական գործեր են հարուցվել, սակայն դրանք առկախված են ու չեն մտնում դատաքննության փուլ: Պատճառը շատ պարզ է. գողություններ կատարելու մեջ կասկածվում են գործող իշխանության ներկայացուցիչներ: Եռաստիճան դատական համակարգին Ժաննայի հղումն ընդամենը անպատժելիության մեջ ինքնավստահ լինելու և հլու հնազանդ արդարադատության համակարգի մասին է խոսում:

• Ժաննա Անդրեասյանը մեղադրվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանից գողացված գրքերի հայտնաբերման համար ջանքեր չգործադրելու, այդ փաստը կոծկելու, ինչպես նաև փողերի լվացման միջոցով «Հայաստան» հիմնադրամում հանգրվանած գումարի անհայտացման կապակցությամբ բացատրություններ չտալու համար: Հիշեցնեմ, որ այս փաստերով իրավապահ մարմինները պաշտոնապես իրազեկված են: Սա, ի դեպ, կոչվում է հանցակցություն:

• Ժաննա Անդրեասյանի գիտությամբ շարունակվել է ուսուցիչների, մանկավարժների ու գիտնականների ահաբեկումները` խայտառակ դպրոցական դասագրքերի կապակցությամբ քննադատություն հնչեցնելու համար:

• 2025 թվականը հռչակվում է հայրենիքը «ոչ կուլտուրական» ձևերով դրսից ներդրված գործակալական ցանցից մաքրելու տարի: Հայոցից էլ կմաքրվեք, Հայաստանից էլ: Երազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել...»։

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Նոր պաշտոնանկություններ են սպասվում Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան Աղազարյանի հիմնած նոր կուսակցության օրակարգում իշխանափոխությունն է. Armlur.am Շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․ Գևորգ Գևորգյան Էրդողանը զանգահարել է Ալիևին Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան Թրամփի երդմնակալությունը հատել սահմանը Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր Երևանում՝ սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը КАКИМИ БЫ НИ БЫЛИ ДОГОВОРЫ, ДРУГИЕ ЗА НАС ВОЕВАТЬ НЕ БУДУТ Արցախը նորից կդառնա հայկական, եթե գիտակցենք կորստյան պատճառի սխալները․ Արցախի թեմի առաջնորդ Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը. The Times Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին. Սուրեն Սարգսյան Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Արմեն Եղիազարյան Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի օրը նախագահական ընտրություններ կանցկացնի. Reuters Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայից կբռնագանձվի 2 միլիարդ դրամ, անշարժ գույք ՀՅԴ-ն ԱՄՆ-ում կօգնի Հարավային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցողներին Արդարացում չկա, այս համատարած անտարբերության և անպասխանատվության միջավայրին. Հովհաննես Ավետիսյան Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Տաթևիկ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am